Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հեղինակային փոդքասթների շարք՝ ամենատարբեր թեմաներով
14/07/2023 11:47
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հեղինակային փոդքասթների շարք՝ ամենատարբեր թեմաներով

Փոդքասթները վերջին տարիներին բավական մեծ տարածվածություն ունեն, և վերջին տարիներին արձանագրվում է ունկնդիրների թվի կտրուկ աճ: Վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի դրությամբ՝ 464,7 միլիոն մարդ աշխարհում լսում է փոդքասթներ, ինչը կազմում է ինտերնետից օգտվողների 22 տոկոսը։ Վիվա-ՄՏՍ-ը նույնպես ստեղծում է իր սեփական փոդքասթների շարքը և պատմում է այն ամենի մասին, ինչն ընկերության կարծիքով հետաքրքիր կարող է լինել ունկնդիրներին։ 

 «Մեր փոդքասթներում շոշափվող թեմաները միշտ արդիական են։  Այստեղ քննարկվում են այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն  մասնագիտական տարբեր խմբերին, այլև հասարակության լայն շրջանակին։ Այս շարքը Վիվա-ՄՏՍ-ի թվային բովանդակության կարևոր բաղադրիչներից մեկն է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։  

Փոդքասթների նպատակն է հետևորդներին ծանոթացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, տվյալների, մասնագիտական զարգացման, կրթության ոլորտի մարդկանց գործունեությանը և իրենց մասնագիտական նրբություններին։  

Փոդքասթների առաջին երկու էպիզոդներին մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները։ Առաջին էպիզոդում ընկերության տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանն է, որը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ: Երկրորդում ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանը ներկայացնում է մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների, Վիվա-ՄՏՍ-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին: 

Երրորդ փոդքասթում «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենը պատմում է «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ կարող են անել «Podcastle» օգտագործողները: Զրուցակիցը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար: 

«SmartGateVC» ընկերության ծրագրի գործընկեր Սամվել Խաչիկյանը չորրորդ էպիզոդի մասնակիցն է։ Նա խոսում է ներդրումների ու դրամաշնորհների մասին և թե ի՞նչ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում։ 

Հաջորդ էպիզոդի «հերոսը» նորաձևության մարքեթինգի և անձնական բրենդինգի էքսպերտ «Anna Salome Fashion Marketing Agency»-ի և «SOMA» մոդելային գործակալության հիմնադիր Աննա Սալոմեն է։ Աննա Սալոմեն խոսում է նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից, տալիս է օգտակար խորհուրդներ նրանց՝ ովքեր ցանկանում են նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործել։ Նա նաև խոսում է հաջողության իր բանաձևից։ 

Մյուս էպիզոդը կրկին հաջողակ կնոջ մասին է։ Մանկաբարձ-գինեկոլոգ, “Woman About Women” էքսպերտային բլոգի հեղինակ Անի Գասպարյանն է, որը խոսում է իր  բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում ամոթի մշակույթի մասին, քննարկում բլոգի հետևորդներից ստացվող հարցերը: 

Յոթերորդ փոդքասթում «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանը խոսում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումների մասին։

Ութերորդ փոքասթի հյուրն է Տանյա Սուկմանսկայան, որը պատմում է «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Վիվա-ՄՏՍ-ը 5 արագ հարց է պատրաստել Հայաստանի մասին՝ Տանյային ուղղելու համար: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի, հայկական հյուրընկալության և այլ բաների մասին:

Վիվա-ՄՏՍ-ի հաջորդ փոդքասթում «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանն է։ Նա խոսում է մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմալացման և թվային ոլորտի բազմաթիվ այլ արդիական հարցերի շուրջ, «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը հենց ինքն է։ 

Տասերորդ էպիզոդում ավագ պրոդուկտ մենեջեր Արթուր Մուրադյանն է, որտեղ նա պատմում է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկի «Sololearn»-ի մասին: 

Տասնմեկերորդ էպիզոդը նվիրված է Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկություններին։ Այս թեմայի մասին զրուցում է «Վի Մեդիա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Հարություն Նահապետյանը։ 

Տասներկուերորդ էպիզոդը հյուրընկալել է Մեթյու Զայնին, ով «Life in Armenia for Digital Nomad Families» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:  Նա խոսում է այն մասին, թե ինչպես է Հայաստան կատարած իր յոթնօրյա ուղևորությունը վերածվել յոթնամյա բնակության, կիսվել է իր մասնագիտական և անձնական կյանքի որոշ դրվագներով:

Մեթյուն ակտիվ ներգրավվածություն ունի Հայաստանում «digital nomads» համայնքի զարգացման գործում։ 

Վիվա-ՄՏՍ-ի փոդքասթները հասանելի են ընկերության կայքում, YouTube-ում, Spotify, IMUSIC, Google Podcasts  և Apple Podcasts հարթակներում։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02