Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.75+0.25
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.10-0.62 WTI - 71.76-0.65
COMEX:  GOLD - 2702.80+1.38 SILVER - 31.79+1.96
COMEX:  PLATINUM - 998.00+0.48
LME:  ALUMINIUM - 2694.50+3.02 COPPER - 9664.00+3.44
LME:  NICKEL - 16587.00+2.85 TIN - 31817.00+1.50
LME:  LEAD - 2038.00-0.49 ZINC - 3052.00+2.66
FOREX:  USD/JPY - 152.77-0.99 EUR/GBP - 1.078+0.39
FOREX:  EUR/USD - 1.078+0.39 GBP/USD - 1.2961+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43729.34+0.00 NASDAQ - 19269.46+1.51
STOCKS US: S&P 500 - 5973.10+0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 39381.41-0.25 TOPIX - 2743.08+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 20953.34+2.02 SSEC - 3470.66+2.57
STOCKS EUR:  FTSE100 - 8140.74-0.32 CAC40 - 7425.60+0.76
STOCKS EUR:  DAX - 19362.52+1.70
07/11/2024  CBA:  USD - 387.23-0.13 GBP - 499.68+0.53
07/11/2024  CBA:  EURO - 416.43+0.33
07/11/2024  CBA:  GOLD - 33118.78-1,036.70 SILVER - 395.90-10.72
Ամառային Դուբայ. նոր տպավորություններ և անվճար վիզա դեպի ԱՄԷ մինչև 18 տարեկան երեխաների համար 
18/07/2023 15:13
Կիսվել

Ամառային Դուբայ. նոր տպավորություններ և անվճար վիզա դեպի ԱՄԷ մինչև 18 տարեկան երեխաների համար 

Համաձայն Դուբայի կառավարչի երկրորդ տեղակալ և Քաղաքային ԶԼՄ-ների խորհրդի նախագահ Շեյխ Ահմեդ բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրահանգի` #DubaiDestinations արշավը թևակոխում է իր վերջին փուլը` ճանապարհորդներին առաջարկելով հանգիստն անցկացնել  Դուբայում։

Բացի այդ, ԱՄԷ կառավարությունը նոր նախաձեռնություն է ներկայացրել, որը Հայաստանի քաղաքացիների համար զգալիորեն կհեշտացնի տարվա ցանկացած եղանակին դեպի էմիրություն այցի պլանավորումը։  Մինչև 18 տարեկան երեխաները, ովքեր ճանապարհորդում են իրենց ծնողների հետ, այժմ կարող են անվճար տուրիստական վիզա ստանալ:

#DubaiDestinations արշավը, որը իրականցվում է Դուբայի կառավարության մամուլի գրասենյակի (GDMO) Brand Dubai ստեղծագործական ստորաբաժանման կողմից, նպատակ ունի ցուցադրել էմիրության գրավչությունը՝ որպես ամառային ուղղություն:  Ամառային սեզոնը Դուբայում հիանալի ժամանակ է քաղաքը հանգիստ մթնոլորտում ուսումնասիրելու և բազմաթիվ շահավետ առաջարկներից օգտվելու համար` ստանալ լավագույն գները հյուրանոցների, ռեստորանների, թանգարանների տոմսերի և  տեսարժան վայրերի համար, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:  Անկախ այցելության տևողությունից՝ լինի դա կարճատև հանգիստ,թե՝ երկարատև արձակուրդ, Դուբայը յուրաքանչյուրի  համար ունի գրավիչ առաջարկներ:

Նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Արաբական Միացյալ Էմիրությունների հարուստ պատմական ժառանգությանը, այցելությունը Etihad թանգարան պետք է լինի մշակութային ծրագրի անբաժանելի մասը:  Թանգարանը պատմում է ԱՄԷ-ի կազմավորումից առաջ ընկած ժամանակաշրջանի մասին և ներառում է ինտերակտիվ ցուցահանդեսներ, արտեֆակտներ, մուլտիմեդիա շնորհանդեսներ և այլն։  Այստեղ դուք կարող եք տեղեկանալ յոթ էմիրությունների միավորման գործընթացի մասին, ծանոթանալ քաղաքական իրադարձություններին, որոնք հանգեցրին երկրի ձևավորմանը, և իմանալ այս գործընթացում առանցքային դերակատարում ունեցած կարևոր անհատականությունների մասին։

Դուբայի անցյալի, ներկայի և ապագայի համայնապատկերը տեսնելու համար այցելեք Դուբայի Շրջանակ (Dubai Frame)։  Այս ճարտարապետական ​​կառույցը պատրաստված է ուղղանկյունի տեսքով և իր ձևով նման է շրջանակի.  նրա վերին մասում 150մ բարձրության վրա կա ապակե կամուրջ, որը նաև դիտահարթակ է։  Այցելուները կարող են քայլել կամրջի վրայով և հիանալ «հին» և «նոր» Դուբայի հիասքանչ տեսարաններով, մի կողմից՝ քաղաքի պատմական մասի համայնապատկերը իր հին թաղամասերով, իսկ մյուս կողմից՝ ժամանակակից երկնաքերերը և ճարտարապետական ​​գլուխգործոցները։ Օրինակ՝ Ապագայի թանգարանը։

National Geographic-ը Ապագայի թանգարանը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ թանգարանների ցանկում։  Դրա դիզայնը իսկապես յուրահատուկ է և համաշխարհային ճարտարապետական ​​պրակտիկայում ամենաբարդերից է:  Թանգարանի մշտական ​​ցուցադրությունը ցույց է տալիս մարդկության զարգացման մոտակա և հեռավոր հեռանկարները՝ կանխատեսելով հնարավոր ապագան։  Այն ներկայացնում է նորարարական տեխնոլոգիաներ՝ ուղղված մարդկության կյանքի բարելավմանը և համաշխարհային տնտեսության ամրապնդմանը։  Թանգարանն այնքան հայտնի է, որ տոմսերը խորհուրդ է տրվում պատվիրել այցելությունից  երկու-երեք շաբաթ առաջ:

Երեխաներ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև նրանց, ովքեր կարոտում են ձմեռային ցուրտը, Դուբայն առաջարկում է այցելել Dubai Mall առևտրի կենտրոնում գտնվող  օլիմպիական մակարդակի սահադաշտ:  Բացի չմուշկներով սահելուց, այստեղ անցկացվում են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ սառցե շոուներ, գեղասահքի պարապմունքներ, հոկեյի հանդիպումներ և այլ հատուկ միջոցառումներ։  Ձմեռային թեման շարունակելու,  դահուկներ և սնոուբորդ վարելու, բոբսլեյի մրցուղին յուրացնելու և նույնիսկ պինգվիններին հանդիպելու համար կարող եք այցելել Ski Dubai` Մերձավոր Արևելքի առաջին փակ լեռնադահուկային հանգստավայրը։

Էքստրիմի սիրահարների համար հիանալի ժամանց կլինի թռիչքը iFly Dubai աերոդինամիկ թունելում։  Թռիչքի ընթացքում հրահանգիչները կապահովեն անվտանգությունն ու աջակցությունը, իսկ այցելուները կկարողանան վայելել անկշռության զգացումը և տարբեր հնարքներ կատարել 10 մետր բարձրությամբ ակրիլային ապակուց պատրաստված հատուկ ուղղահայաց թունելի ներսում։

Ամառային Դուբայ. նոր տպավորություններ և անվճար վիզա դեպի ԱՄԷ մինչև 18 տարեկան երեխաների համար 

Ոչ պակաս վառ տպավորություններ են սպասում էմիրության հյուրերին IMG Worlds of Adventure-ում՝ աշխարհի ամենամեծ փակ թեմատիկ այգում:  Այգու տարածքը բաժանված է մի քանի գոտիների՝ Marvel, Lost Valley, Cartoon Network և IMG Boulevard, որոնցից յուրաքանչյուրում կան երեխաների և մեծահասակների համար յուրահատուկ մթնոլորտ  ստեղծող հետաքրքիր ատրակցիոններ, ռեստորաններ և խանութներ:

Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար տպավորիչ կլինի այցելությունը «Կանաչ մոլորակ» (The Green Planet) ջերմոց:  Այստեղ, պարզված ձեռքի հեռավորության վրա, նրանց սպասում է վայրի բնության զարմանալի աշխարհը՝ արևադարձային խոնավ անտառներին բնորոշ բույսերի, կենդանիների և միջատների բազմազանությունը:  Պայծառ փետուրներով թութակները ազատորեն թռչում են «բիոտան» չորս հարկերում, լեմուրներն ազատորեն շարժվում են, համրուկները դանդաղ ճոճվում են ճյուղից ճյուղ՝ իսկական ուրախություն պատճառելով Դուբայի այս արևադարձային օազիսի այցելուներին:

2-ից 11 տարեկան երեխաներին դուր կգա ինտերակտիվ OliOli թանգարանը` էքսպերիմենտալ խաղային տարածք, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծագործել, ուսումնասիրել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացահայտել բնության աշխարհն ու շրջակա միջավայրը, զարգացնել մոտորիկայի հմտությունները և բարելավել սոցիալական շփումը կենտրոնի մեկ կամ մի քան թեմատիկ պատկերասրահներում` Air («Օդ»), Water («Ջուր»), Toshi’s Net («Տոշիի սարդոստայն»), Creative Lab («Ստեղծագործական լաբորատորիա»), Future Park («Ապագայի այգի»), Fort Building («Ամրոց»), Toddler Gallery («Երեխաների պատկերասրահ») և Cars & Ramps ( «Մեքենաներ և թեքահարթակներ»):

Վառ շոուների և վիզուալ էֆեկտների սիրահարները, անշուշտ, կգնահատեն ռեժիսոր Ֆրանկո Դրագոնեի կողմից ստեղծված La Perle հուզիչ ջրային շոուն, որը պատմում է մարգարիտ որոնող սուզորդի և սովորական աղջկա սիրո պատմության, ինչպես նաև նրանց ճակատագրի վայրիվերումների մասին, որոնք նրանք պետք է հաղթահարեն։ Ներկայացման մեջ տպավորիչ խորեոգրաֆիկ համարներով հանդես են գալիս  ականավոր արտիստներ ամբողջ աշխարհից՝ ակրոբատներ և մարմնամարզիկներ, ովքռր կատարում են հնարքներ բարձրության վրա, դահուկներով ցատկ և ակրոբատիկ թռիչքներ ջրի վրայով:

Նրանք, ովքեր սիրում են արտասովոր տեսողական և ձայնային հատուկ էֆեկտներ, խորհուրդ է տրվում ացելել AYA  զվարճանքների այգի:  12 թեմատիկ գոտիներ, որոնցից յուրաքանչյուրն` իրեն բնորոշ ինտերակտիվ երաժշտությամբ և լուսավորության տարրերով,  այգու հյուրերին տանում է դեպի AYA-ի գեղեցիկ աշխարհ:  Այն նաև քաղաքի ամենաֆոտոգենիկ վայրերից է։

VR-ի սիրահարներին սիրով սպասում են Dubai Mall-ում գտնվող  VR Park Dubai թեմատիկ այգում`  ճամփորդելու հեռավոր մոլորակների նոր անհայտ աշխարհում, ուսումնասիրելու ֆուտուրիստական աշխարհները և նույնիսկ շրջելու վիրտուալ Դուբայով:

Ամառային Դուբայն առաջարկում է ժամանցի լայն ընտրանի բոլոր տարիքի անձանց համար, ներառյալ շոփինգի հայտնի Dubai Summer Surprises փառատոնը, որը կգործի մինչև սեպտեմբերի 3-ը, սպորտային իրադարձությունների ընդգրկուն օրացույց Dubai Sports World-ում և անվճար Modesh World թեմատիկ այգին երեխաների համար, որը բաց է մինչև օգոստոսի 27-ը ներառյալ: Մինչև ամառվա վերջ քաղաքում գործում է Kids Go Free հատուկ զեղչային ծրագիրը մինչև 12 տարեկան երեխա ունեցող ընտանիքների համար:

Արշավի շրջանակներում Brand Dubai-ը կներկայացնի նաև ինտերակտիվ ճանապարհորդական ուղեցույցների հավաքածու՝ առաջարկներով, որտեղ այցելել Դուբայում ամառվա ընթացքում՝ երեխաների համար ամառային ճամբարներից և ջրային պարկերից մինչև հյուրանոցներ և փակ զվարճանքի այգիներ:  #DubaiDestinations-ը զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրի առևտրի կենտրոնների, խաղահրապարակներով ռեստորանների, փակ սպորտային տարածքների և թեմատիկ այգիների վրա, ինչպես նաև կներկայացնի Դուբայի ձեռնարկատերերի կողմից հիմնադրված Proudly from Dubai («Հպարտությամբ՝ Դուբայից») տեղական սրճարանների և ռեստորանների հետաքրքիր կոնցեպտները:

Ամառային Դուբայ. նոր տպավորություններ և անվճար վիզա դեպի ԱՄԷ մինչև 18 տարեկան երեխաների համար 

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ: DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

07/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.23
-0.13
Եվրո (EUR)
416.43
+0.33
Ռուբլի (RUR)
3.95
+0.01
Լարի (GEL)
141.84
-0.40
33118.78
-1,036.70
Արծաթ
395.90
-10.72