Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվա-ՄՏՍ. «Էլեկտրական հովիվներ»՝ խրտվիլակների փոխարեն. նոր տեխնոլոգիաներ գյուղերում
19/07/2023 11:18
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. «Էլեկտրական հովիվներ»՝ խրտվիլակների փոխարեն. նոր տեխնոլոգիաներ գյուղերում

Վայք խոշորացված համայնքում գյուղական 15 բնակավայր կա: Դրանցից ոչ մեկն ապահովագրված չէ արջերի անակնկալ հայտնվելուց: Ֆերմերային տնտեսությունները ծուռթաթ բրդոտներից պաշտպանելու ավանդական մեթոդն արդեն հնացել է. պտղատու այգիների, ընտանի կենդանիների և մեղվափեթակների մոտ տեղադրված խրտվիլակները զրոյական ազդեցություն ունեն: Արջերն անտեսում են դրանց համեստ տեղակայումն ու գործի անցնում: Դրանում շատերի նման համոզվել է նաև խնձորուտցի Նատալյա Պողոսյանը, ով ամուսնու հետ ավելի քան 2 տասնամյակ մեղվաբուծությամբ է զբաղվում:

«Չուչելա էի կարել, հագցրել էի, որ մարդու տեղ դնի, բայց էլի չէր օգնում. գալիս էր, ջարդում էր… չէր վախենում: Էս տարի առաջին անգամ մեզ «էլեկտրական հովիվ» են նվիրել: Ասել են՝ սրանով արջը մոտ չի գա: Այսքան ժամանակ անընդհատ հետևում ենք. արջը դեռ չի եկել, վնաս չի տվել»,-ասել է Նատալյա Պողոսյանը:

Վայք խոշորացված համայնքը հրաշալի պայմաններ ունի մեղվաբուծության զարգացման համար: Մեղվափեթակների թիվն այստեղ հասնում է 1500-2000-ի: Ծուռթաթ բրդոտները կարողանում են արագ կողմնորոշվել՝ ուր գնալ մթնշաղից հետո: Եթե նրանց համար գիշերային մեկ հարձակման արդյունքն ընդամենը 3-4 մեղվափեթակ է, ապա ֆերմերի համար՝ ֆինանսական զգալի կորուստ: Մեկ մեղվափեթակի արժեքը կազմում է 60-80 հազար դրամ: Վերջին օրերին 9 մեղվափեթակ է վնասվել 3 գյուղում:

Մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար երեք տարի առաջ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը(FPWC) անհրաժեշտ տարածքը  պաշտպանելու ժամանակակից լուծում են առաջարկել ֆերմերներին: Վայոց ձորի մարզի 5 համայնքում կենդանիների հարձակմանը ենթարկվող տարածքներն սկսել են հսկվել «էլեկտրական հովիվներով»: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում երկու համակարգ էլ ստացել է Վայք համայնքը. ընթացիկ տարում դրանց թիվն ավելացել է չորսով: Դրանցից օգտվողներն արդեն նկատելի տարբերություն են արձանագրել:

«Այս տարի 4 համակարգ ենք ստացել և տվել ենք մեղվապահներին, որովհետև անցած տարի արջը շատ է վնասել մեղվափեթակները: Այս «էլեկտրական հովիվների» առավելությունը այն է, որ շատ հեշտ հավաքվում են, և երբ ցանկանան, ընդամենը 15-20 րոպեում կարող են տեղափոխել և ուրիշ տեղ հավաքել: Դրանք կենդանուն վնաս չեն տալիս, բնությանը վնաս չեն տալիս, իսկ մեղվապահներն էլ գիշերը հանգիստ քնում են, որովհետև գիտեն, որ արջը մոտ չի գա»,-ասել է Վայք խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը:

«Էլեկտրական հովիվների» համակարգերից մեկն էլ ստացել է Սանասար Մովսիսյանի ընտանիքը: Գարնանը սար բարձրացած ամուսինները գյուղ կիջնեն աշնանը: Գիշերում են սարում տեղակայված տնակում՝ չանհանգստանալով արջերի հայտնվելուց: Հույս ունեն, որ «էլեկտրական հովվի» մասին իրենց պատկերացումներն արդարացված կլինեն:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02