
Twitter-ը փոխարինել է կապույտ թռչնակին նոր տարբերանշանով
Իլոն Մասկը ներկայացրել է Twitter-ի նոր լոգոն։ Դա իրենից ներկայացնում է սպիտակ X տառը սև ֆոնի վրա։
Մասկը Twitter-ում իր պրոֆիլի նկարը փոխարինել է նոր լոգոյով, իսկ Twitter-ի՝ իր մասին ներկայացնող հատվածում գրել է X.com:
Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ “թվիթ”-ները նույնպես կփոխարինվեն և կկոչվեն «x»-եր։ Ըստ միլիարդատիրոջ՝ «շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար՝ բոլոր թռչնակներին»։
— Elon Musk (@elonmusk) July 23, 2023