Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԻԱՑԵԼ Է «IPV6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՕՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
07/06/2012 10:42
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԻԱՑԵԼ Է «IPV6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՕՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

ՎիվաՍել–ՄՏՍ–ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ միանում է Ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարների, ցանցային սարքավորումներ արտադրողների և ցանցային ընկերությունների նախաձեռնությանը` հունիսի 6-ից սկսելով  օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը: Բոլոր վեբ և փոստային ծառայությունները այսուհետ մշտապես հասանելի կլինեն ինչպես IPv4, այնպես էլ IPv6 արձանագրություններով:

IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությունը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունն է: Քայլը առանցքային նշանակություն կունենա համացանցի զարգացման ոլորտում:

1981-ից գործող IPv4 ինտերնետ արձանագրությունն այլևս չի համապատասխանում մերօրյա պահանջներին, քանի որ IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառված են: Ինտերնետի արագ աճին զուգընթաց ի հայտ են եկել նոր` IPv6, ինտերնետ արձանագրության ստեղծման անհրաժեշտությունը, որն ընձեռում է ավելի շատ IP հասցեներ տրամադրելու և հետևաբար` համացանցին ավելի շատ թվով սարքեր միացնելու հնարավորություն:

Ի տարբերություն IPv4-ի, IPv6-ի կարևորագույն առանձնահատկություններից է հասցեների առավել ընդլայնված տարածքը: Մասնավորապես`IPv4 ինտերնետ արձանագրությունն օգտագործում է հասցեների 32-բիթանոց ձևաչափ, կամ, այլ կերպ ասած` ապահովում է ավելի քան 4 մլրդ եզակի IP հասցե, իսկ 1995թ.-ից` IPv4 արձանագրությանը զուգահեռ գործող IPv6 արձանագրությունն օգտագործում է հասցեների 128-բիթանոց ձևաչափ և համապատասխանաբար` ապահովում է 340 տրլն տրիլիոն տրիլիոն եզակի հասցե: 

IPv6-ի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ավելի մեծ թվով անհատական IP հասցեներ ապահովելու անհրաժեշտությամբ` հաշվի առնելով ինտերնետին միացման համար օգտագործվող սարքերի` անհատական համակարգիչների, բջջային հեռախոսների և բազմապիսի այլ սարքերի օրեցօր աճող թիվը:

Բջջային հաղորդակցության շուկայում առաջատարի ղեկը ստանձնած ՎիվաՍել–ՄՏՍ–ը տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճ է արձանագրում, և մեծ կարևորություն է տալիս IPv6 ինտերնետ արձանագրության ներդրմանը:

IPv6-ը հասանելի կլինի ավտոմատ կերպով` IPv4-ին զուգահեռ: ՎիվաՍել–ՄՏՍ–ի պաշտոնական կայքէջը` www.vivacell.am աշխատում է թե՛ IPv4 և թե՛ IPv6 ինտերնետ արձանագրություններով:  

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08