Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ARCA «ՀՈԳԱՏԱՐ» ՔԱՐՏԵՐ
07/06/2012 14:35
Կիսվել

ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ARCA «ՀՈԳԱՏԱՐ» ՔԱՐՏԵՐ

Անելիք Բանկը, Գեդեոն Ռիխտեր դեղատները և ՍԹԱՐ առևտրային ցանցը համատեղ կթողարկեն «Հոգատար» ArCa Classic քարտ, որը կենսաթոշակառուներին կտրվի անվճար:

Այս քարտը հնարավորություն կընձեռնի կենսաթոշակառուներին ստանալ իրենց կենսաթոշակներն ArCa պլաստիկ քարտերով՝ առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ վճարների, ինչպես նաև ստանալ 5% զեղչ՝ Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցում քարտով գնումներ կատարելիս: Միևնույն ժամանակ, «Հոգատար» քարտի քարտատերերն ինքնաբերաբար` քարտի հետևի ԲԱՌ կոդի շնորհիվ, կդառնան ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կստանան կուտակային միավորներ ՍԹԱՐ առևտրային ցանցում գնումներ կատարելիս: Ի տարբերություն այլ ՍթարՔարտատերերի, տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10 %  միավորներ`  ի լրումն իրենց կուտակած միավորների: Տվյալ քարտի քարտատերերը կստանան նաև մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև հավելյալ զեղչեր՝ գործող զեղչերին, գրեթե 200  խանութներում:

Ոչ կենսաթոշակառու հանդիսացող հաճախորդների համար «ՀՈԳԱՏԱՐ» ArCa քարտերը տրամադրվում են Բանկում գործող ցածր սակագներով:

«ՍԹԱՐ առևտրային ցանցն ուրախությամբ ընդունեց «Անելիք Բանկ» ՓԲԸ առաջարկը` ստեղծել համատեղ մի քարտ, որը մի շարք առավելություններից բացի  հնարավորություն կտա այդ քարտատերերին դառնալ ՍթարՔարտ հաճախորդներ պարգևատրման ծրագրի անդամ և ՍԹԱՐ ցանցում կուտակել միավորներ` որպես պարգևատրում իրենց գնումների դիմաց: Այս քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10% կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում իրենց կուտակած միավորների»,- ասել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52