Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Triple S Ventures-ը 1 տարում ներդրում է կատարել 8 հաջողակ ստարտափներում
09/08/2023 18:03
Կիսվել

Triple S Ventures-ը 1 տարում ներդրում է կատարել 8 հաջողակ ստարտափներում

Մեկ տարի առաջ օգոստոսի 2-ին հիմնադրվեց Triple S Ventures-ը  խթանելու համար  նորարարությունը, աջակցելու սկսնակ ձեռներեցներին և նպաստելու հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

Մեկ տարվա ընթացքում Triple S Ventures-ը հաջողությամբ ներդրումներ է կատարել ութ առաջատար ստարտափներում, որոնցից յուրաքանչյուրն ընտրվել է բացառիկ գաղափարների, տաղանդի և ոլորտներ վերափոխելու ներուժի համար: Հիմնադրամի կատարած ներդրումներն արդեն սկսել են մեծ ալիք բարձրացնել տարբեր ոլորտներում՝ դրական ազդելով տեղական և համաշխարհային շուկայի վրա։

Triple S Ventures-ի կողմից կատարված ութ ներդրումները BlueQubit, Sleep Doctor, Denovo Sciences, Docus, CloudChipr, Modicus Prime, Octopulse AI և Optimyzee ստարտափներում են։    Triple S Ventures-ը կարևոր դեր է խաղացել նաև հայկական ստարտափ էկոհամակարգի խթանման գործում՝ աջակցելով տեխնոլոգիական խոշոր Sevan Startup Summit միջոցառմանը։

«Աներևակայելի հետաքրքիր փորձառություն է աշխատել հիմնադիրների հետ, որոնք  վերափոխում են ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր ներգրավվածությունը գործընթացին կօգնի ընկերություններին ավելի արագ զարգանալ և ավելի արդյունավետ կերպով հաղթահարել ժամանակի մարտահրավերները»,- նշեց Triple S Ventures-ի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը։

Մեկ տարում ստեղծվել է ձեռնարկատերերի, ներդրողների և միջազգային փորձագիտական ցանցի հետ կայուն գործընկերություն, որոնցից յուրաքանչյուրը իր ներդրումն է ունեցել հիմնադրամի զարգացման գործում:

Triple S Ventures-ը հավատարիմ առաքելությանը շարունակում է ներդրումները նորարար ձեռներեցներին աջակցելու համար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52