Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Ինչպես է կայունությունն օգնում բիզնեսի փոխակերպմանը․ Միհայել Սոլտեր
11/08/2023 16:42
Կիսվել

Ինչպես է կայունությունն օգնում բիզնեսի փոխակերպմանը․ Միհայել Սոլտեր

Միհայել, կայունության մասին ես զրուցել եմ ֆինանսականից մինչև գյուղատնտեսական ոլորտների բազմաթիվ բիզնես ղեկավարների հետ։ Մի բան, որ պարզ դարձավ ինձ համար այն է, որ «կայունություն» բառը կարող է շատ տարբեր նշանակություններ ունենալ տարբեր մարդկանց համար։ Թույլ տվեք սկսեմ մեր զրույցը մի պարզ հարցով․ ի՞նչ է կայունությունը «Ֆիլիպ Մորրիս»- համար։ 

Սա հիանալի սկզբնանկետ է։ Թույլ տվեք հետքայլ կատարել ու կարևոր կետ նշել, որը հանդիսանում է կայունության մեր մոտեցման հիմքը։ Դեռևս 2016թ․ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը, որը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության մայր կազմակերպությունն է, հայտարարեց իր տեսլականը։ Ապագա հաջողությունները անծուխ արտադրատեսակների վրա հիմնելու համար ՖՄԻ-ն իր առաջ նպատակ է դրել մինչև 2025թ․ դառնալ հիմնականում անծուխ արտադրատեսակներ թողարկող ընկերություն ու սիգարետը որքան հնարավոր է շուտ ամբողջովին փոխարինել անծուխ այլընտրանքներով այն չափահասների համար, ովքեր շարունակում են նիկոտինային արտադրանք օգտագործել։

Մենք պարտավորություն ունենք մեր աշխատակիցների և բաժնետերերի նկատմամբ, որը կատարում ենք՝ շարունակելով կայուն հաջողության տանող այս ուղին:

Մենք պարտավորություն ունենք հասարակության հանդեպ, որը մեզանից պատասխանատու գործելակերպ է ակնկալում։ Մենք հենց դա էլ անում ենք՝ կերտելով անծուխ ապագա։

Այս փոփոխական ժամանակներում միշտ էլ կարելի է անգործության մատնվել։ Փոխարենը, մենք ընկերության համար նոր ուղի ենք սահմանել՝ իսկապես մի մեծ բան անելու ուղին։

Այս տեսլականին հասնելն ուղղակի աներևակայելի է, եթե մենք չանդրադառնանք ինչպես մեր արտադրանքին (այն, ինչ մենք ստեղծում ենք), այնպես էլ մեր գործունեությանը (արտադրության ու շուկայավարման միջոցները): Մեզ համար կայունությունը իրական բիզնես ռազմավարություն է, որն օգնում է արագացնել անծուխ ապագայի տեսլականի կատարումը:

15 տարիների ընթացքում «Ֆիլիպ Մորրիս»-ն ավելի քան 10․7 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել անծուխ արտադրատեսակների մշակման, գիտականորեն հիմնավորման, արտադրության, առևտրայնացման ու շարունակական նորարաությունների իրականացման մեջ։

Ինչպե՞ս կգնահատեք այս ռազմավարության իրականացման գործում Ձեր հաջողությունները։

Թույլ տվեք շատ կոնկրետ խոսել մեր բիզնեսի մասին այստեղ՝ Հայաստանում։ Փոխակերպումը երբեք հեշտ չէ, քանի որ փոփոխությունները ժամանակ են պահանջում: Ներկայումս մեր ընկերությունը մեկ ոտքով անցյալում է՝ սիգարետի կատաղի մրցակցային բիզնեսում և մեկ ոտքով մեր համարձակ ապագայում՝ կառուցելով ամբողջովին նոր և կատարելագործված արտադրանքների կատեգորիա։ Մենք վաճառում ենք ինչպես ավանդական սիգարետ, այնպես էլ անծուխ արտադրատեսակներ: Չափազանց կարևոր ձեռքբերում էր առաջին հերթին անծուխ արտադրանքի ներմուծումը Հայաստան: Եվ Հայաստանը առաջին երկրներից էր աշխարհում, որտեղ 2018 թվականին անծուխ արտադրատեսակները հասանելի դարձան: Հայաստանը յուրահատուկ է նրանով, որ այն երեք վայրերից միայն մեկն է աշխարհում, որտեղ ՖՄԻ-ն ակտիվ գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում: 2018 թվականից ի վեր մենք կատարել ենք 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ գիտության ոլորտում հայ ուսանողներին ու ասպիրանտներին կրթաթոշակներ տրամադրելու, գիտական խմբերին աջակցելու և այլ ուղղություններով։

Կենտրոնի ստեղծմամբ հայ գիտնականները հնարավորություն են ստացել փորձի փոխանակում կատարել և զարգացնել գիտական աշխատանքը համապատասխան ոլորտներում։ Այն արդեն կապեր ունի ՖՄԻ-ի հետազոտական այլ կենտրոնների և լաբորատորիաների հետ, որտեղ աշխարհի շուրջ 30 երկրների մասնագետներիվ ձևավորվել է գիտական համայնք։

Այսպիսով՝ Հայաստանը շատ սերտորեն ինտեգրված է ՖՄԻ-ի բիզնեսում ոչ միայն որպես վայր, որտեղ մենք շուկայավարում ենք մեր արտադրանքը, այլ նաև որպես մի վայր, որն օգնում է զարգացնել գիտությունը և ավելի լավ արտադրատեսակներ տեղծել ապագայի համար։ Ես չափազանց հպարտ եմ, որ մենք ունենք այս համագործակցությունը երկրի գիտական համայնքի հետ, որն աշխարհում հայտնի է իր ակադեմիական գերազանցությամբ և գիտական հետաքրքրասիրությամբ: Սա կարևոր ներդրում է Հայաստանի և անծուխ ապագայի համար։

Կան մարդիկ, ովքեր կասկածով, եթե ոչ թերահավատորեն են վերաբերվում ձեր ջանքերին: Օրինակ՝ ասում են, որ ծխախոտ արտադրող ընկերությունները հատուկ թիրախավորում են անչափահասներին՝ որպես «սպառողների հաջորդ սերունդ»: Ինչպե՞ս կաանդրադառնաք այդ հարցին։

Ծխախոտային արտադրատեսաներին անչափահասների հասանելիությոան կանխումն այն է, ինչ բոլորն ակնկալում են ծխախոտային ընկերությունից՝ մեր բաժնետերերից,  գործընկերներից, մեր աշխատակիցներից: Դա խնդիր է, որը պահանջում է համատեղ ջանքեր՝ կարգավորողների, մանրածախ առևտրականների և քաղաքացիական հասարակության կողմից: Կան բաներ, որոնք մենք կարող ենք և անում ենք որպես արտադրող:.

Մեր ծրագրերը վերաբերում են և՛ սիգարետին, և՛ անծուխ արտադրատեսակներին։ Մենք սեփականատեր չենք հանդիսանում կամ վերահսկում մանրածախ խանութների ճնշող մեծամասնությանը Հայաստանում, ուստի աշխատում ենք մեր առևտրային գործընկերների հետ համատեղ կիրառել երիտասարդների հասանելիության կանխարգելման ծրագիրը: Առաջին հերթին, մենք խստորեն աջակցում ենք կանոնակարգը, որը երաշխավորում է, որ միայն չափահասները կարող են գնել ծխախոտ և նիկոտինային արտադրանք, և ՖՄԻ-ի երիտասարդների հասանելիության կանխարգելման համաշխարհային պահանջները կիրառվում են մեր ամբողջ առևտրային  գործունեության մեջ, նույնիսկ այն դեպքում, երբ օրենքով դա պահանջված չէ: Մենք նաև տարեկան կտրվածքով մանրածախ առևտրի ոլորտի մեր աշխատակիցների համար կազմակերպում ենք դասընթացներ երիտասարդների հասանելիության կանխարգելման պահանջների վերաբերյալ։ Մենք նախագծում և բաժանում ենք կպչուն պիտակներ մեր առևտրային գործընկերների համար՝ հիշեցումներով՝ ստուգելու տարիքը ծխախոտային արտադրանք վաճառելուց առաջ, այս կպչուն պիտակները կարող եք տեսնել նաև հայաստանյան խանութներում։ Երիտասարդների հասանելիության կանխարգելման ծրագիրը միայն մեկ գործողություն չէ, այն շարունակական առաջընթացի մասին է:

Շատ սպառողներ գնումների վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում ապրանքների և ծառայությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Կարգավորողները նաև ավելի ու ավելի են կենտրոնանում կորպորատիվ պատասխանատվության վրա այնպիսի նյութերի օգտագործման համար, ինչպիսիք են պլաստիկը՝ նաև կառավարելու արտադրանքի ժամկետի ավարտը: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը արտադրանքի կյանքի ցիկլի հետ կապված խնդիրներին:

Հետսպառողական թափոնների վերաբերյալ համապատասխան մոտեցումն օգնում է մեզ բարձրացնել մեր ապրանքանիշի կապիտալը և ընկերության հեղինակությունը ու բավարարել չափահաս սպառողների ակնկալիքները: Այն նաև թույլ է տալիս մեզ մեղմել հետևանքները, քանի որ, օրինակ, արտադրողներին ավելի ու ավելի հաճախ են խնդրում մասնակցել մաքրման ծախսերին:

Մենք հնարավորություններ ենք ստեղծել պատասխանատու չափահաս սպառողների համար՝ վերամշակելու էլեկտրոնային սարքերը մանրածախ վաճառողների հավաքման կետերում: Համաշխարհային մասշտաբով բեռնափոխադրումների ծավալի 8.5%-ը ապահովվել է այն շուկաներով, որտեղ 2022թ.-ին գործել են արտադրանքի հետ վերադարձի ծրագրեր: Առաքման ծավալը ներառում է տաքացվող ծխախոտի միավորներ, վեյփերի քարթրիջներ և վեյփերի մեկանգամյա օգտագործման պարագաներ: Մինչև 2025 թվականը ՖՄԻ-ի նպատակն է այս ցուցանիշը գրեթե տասնապատկել մինչև 80%:

Կայունության Ձեր ծրագրերի ո՞ր այլ բաղադրիչներով եք հպարտանում Հայաստանում։

Մենք ոչ միայն կայունություն ենք կիրառում մեր գործունեության մեջ, այլ նաև կիսում ենք մեր գիտելիքները գործարար հատվածի և հասարակության հետ այստեղ՝ Հայաստանում: Թույլ տվեք կիսվել ձեզ հետ այն նախագծերով, որոնք նախատեսում ենք սկսել օգոստոսի կեսերից։ Ծրագիրը կոչվում է Circular Programme, որը մեծ առաջընթաց է ՖՄԱ-ի կայունության ծրագրերի համար և դեպի անծուխ ապագա մեր փոխակերպման ուղու կարևոր մասն է։ Նպատակն է արժեք ստեղծել մեր սպառողների, բիզնեսի և հասարակության համար՝ նվազեցնելով հետսպառողական թափոնները և տրամադրելով պարզ, հարմար և պատասխանատու լուծումներ մեր օգտագործված սարքերի և սպառվող նյութերի հեռացման համար: Ծրագիրը դառնում է ավելի կարևոր՝ անծուխ արտադրանքի մեր պորտֆելի ընդլայնման համատեքստում: Բացի այդ, կրթելով սպառողներին և լայն հանրությանը ընդհանրապես հետսպառողական թափոնների մասին, մենք կարող ենք միասին աշխատել ավելի կայուն և էկոլոգիապես գիտակցված ապագա կառուցելու ուղղությամբ:

«Ֆիլիպ Մորրիս»-ը միշտ պատրաստ է դիմակայել շարունակական մարտահրավերներին, անըդհատ սովորել կողքիններից և նոր միջավայրին, և, ինչն ամենակարևորն է,  հասարակության համար ճիշտ քայլեր անել։

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35