Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՍԹԱՐ»-Ը ԲԱՑԵՑ ԻՐ 31-ՐԴ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԸ
22/06/2012 15:46
Կիսվել

«ՍԹԱՐ»-Ը ԲԱՑԵՑ ԻՐ 31-ՐԴ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԸ

Այսօր` հունիսի 22-ին, ՍԹԱՐ առևտրային ցանցը բացեց իր նոր` թվով արդեն 31-րդ սուպերմարկետը Նոր Նորք համայնքում` Բանավան թաղամաս 19 հասցեում: Ինչպես ներկայացվեց խանութի բացման պաշտոնական արարողության ժամանակ` նորաբաց ՍԹԱՐ «հարևան» սուպերմարկետի առևտրային տարածքը կազմում է 245քմ: Խանութում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 5 000 ապրանքային միավորից, որից 70%-ը մթերային ապրանքներ են, իսկ 30%-ը` տնտեսական և կենցաղային:

«Նոր Նորք համայնքում սա ՍԹԱՐ-ի 3-րդ սուպերմարկետն է: Ի տարբերություն նախորդ 2 ՍԹԱՐ սուպերմարկետների` այն փոքր ֆորմատի «հարևան» սուպերմարկետ է` նախատեսված արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի անդմինիստրատիվ և զարգացման բաժնի տնօրեն Արմեն Պողոսյանը:

ՍԹԱՐ հարևան սուպերմարկետի հիմնական մրցակցային առավելությունը «լավագույն գինն» է: Նպատակ ունենալով բավարարելու հնարավորինս մեծ թվով հաճախորդների կարիքները` ՍԹԱՐ-ը համայնքում պարբերաբար կիրականացնի գնային մոնիտորինգ, որի արդյունքում յուրաքանչյուր ապրանքի վաճառքի գինը կսահմանվի տեղանքում առկա ամենացածր գնին համապատասխան:

Սուպերմարկետում ստեղծված են քաղաքակիրթ առևտրի համար անհրաժեշտ բոլոր պայմանները թե տեղի բնակիչների, թե քաղաքից դուրս գնացողների համար, ինչին նպաստում է սուպերմարկետի հարմարավետ տեղանքն ու նրան կից գործող ավտոկայանատեղին:

Ինչպես ցանցի մյուս խանութներում, այստեղ ևս գործում են ՍԹԱՐ ցանցի ստանդարտ ծառայությունները` անկանխիկ վճարումներ, ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագիր, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն, տարադրամի փոխանակման կետ, բանկոմատներ և այլն:

Խանութն աշխատում է յուրաքանչյուր օր` ժամը 08:00-01:00:

Նշենք, որ ներկայումս ՍԹԱՐ ցանցը յուրաքանչյուր շաբաթ սպասարկում է ավելի քան 325 000 գնորդների և ապահովում ավելի քան 1800 աշխատատեղ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08