Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կասպերսկի. Kaspersky EDR Expert լուծումը բացարձակ արդյունավետություն է դրսևորել բարդ թիրախային կիբեռգրոհների դեմ
29/08/2023 11:56
Կիսվել

Կասպերսկի. Kaspersky EDR Expert լուծումը բացարձակ արդյունավետություն է դրսևորել բարդ թիրախային կիբեռգրոհների դեմ

Kaspersky EDR Expert լուծումը երկրորդ տարին անընդմեջ առավելագույն գնահատական է ստացել Total Accuracy Rating ցուցանիշով՝ SE Labs-ի EDR դասի լուծումների Enterprise Advanced Security թեստավորման արդյունքում։

Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, թեստավորմանը մասնակցել է շուկայի առաջատար վեց EDR պրոդուկտ: Ստուգվել է 16 մոդելավորված կիբեռգրոհների դիմակայելու դրանց կարողությունը՝ հիմնվելով չորս՝ Turla, Ke3chang, Kimsuky և ThreatGroup3390 կիբեռխմբերի կողմից օգտագործվող տեխնիկաների վրա։ Յուրաքանչյուր պրոդուկտ ստուգվել է տարբեր փուլերում՝ ներթափանցումից և արտոնությունների մակարդակի բարձրացումից մինչև ցանցով տեղաշարժվելը և տվյալների արտազտումը:

«Կասպերսկի» ընկերության լուծումը 100%-ով պաշտպանել է թեստային համակարգը՝ յուրաքանչյուր փուլում հայտնաբերելով բոլոր 16 գրոհները և վաստակելով առավելագույն 1188 միավոր Total Accuracy Rating ցուցանիշով: Այս գնահատականը ստացվել է երկու չափանիշների հիման վրա՝ հայտնաբերման ճշգրտություն (Detection Accuracy) և կեղծ դրական գործարկումների քանակ (Legitimate Accuracy): Այլ կերպ ասած, պրոդուկտը ոչ միայն հայտնաբերել է գրոհի յուրաքանչյուր փուլը, այլև ոչ մի կեղծ գործարկում չի կատարել: Արդյունքում՝ դրան շնորհվել է հնարավոր ամենաբարձր AAA վարկանիշը։

«Անկախ թեստերը օգնում են մեզ վերահսկել մեր լուծումների որակը և հաստատում սպառնալիքների արագ փոփոխվող լանդշաֆտին արձագանքելու հաջողությունը: Մենք ուրախ ենք, որ Kaspersky EDR Expert լուծումը ստացել Է SE Labs-ի ամենաբարձր գնահատականը թեստավորման արդյունքներով: Դա ապացուցում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,-  մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հակավիրուսային հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Կուսկովը:

««Կասպերսկի» ընկերությունը հետևողականորեն գերազանց արդյունքներ է ցույց տալիս մեր Enterprise Advanced Security թեստում: Դրանում մենք ստուգում ենք պաշտպանական լուծումների կարողությունները՝ դիմակայելու ինչպես զանգվածային, այնպես էլ առաջ անցած սպառնալիքներին, որոնց բախվում են ընկերություններն ու անհատներն ամբողջ աշխարհում: Սա շատ բարդ փորձություն է, և այն փաստը, որ «Կասպերսկի» ընկերությունը հաջողությամբ անցնում է այն ոչ առաջին տարին, հիացմունքի է արժանի»,- ասում է SE Labs-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սայմոն Էդվարդսը:

Kaspersky Endpoint Detection and Response Expert-ն ապահովում է ընկերության կորպորատիվ ցանցի բոլոր աշխատանքային կայանների և սերվերների ամբողջական պաշտպանությունը, ինչպես նաև արդյունավետորեն պաշտպանում է դրանք՝ ավտոմատացնելով առօրյա EDR-խնդիրները: Դա թույլ է տալիս վերլուծաբաններին արագորեն բացահայտել, գերակայություն տալ, ուսումնասիրել և չեզոքացնել բարդ սպառնալիքներն ու թիրախային կիբեռգրոհները: Լուծման մասին ավելին կարելի է իմանալ այս հղմամբ։ SE Labs-ի Enterprise Advanced Security թեստի ամբողջական արդյունքները կարելի է տեսնել հետևյալ հղմամբ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12