Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Շորթողների Cuba խումբը գրոհում է նոր վնասաբեր ծրագրերի միջոցով. «Կասպերսկի»
26/09/2023 11:20
Կիսվել

Շորթողների Cuba խումբը գրոհում է նոր վնասաբեր ծրագրերի միջոցով. «Կասպերսկի»

«Կասպերսկի» ընկերությունը հրապարակել է Cuba-ի մասնակցությամբ նոր կիբեռմիջադեպի հետաքննության արդյունքները: Սա շորթողների խումբ է, որը գրոհել է աշխարհով մեկ բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Օվկիանիայի և Ասիայի առևտրային, լոգիստիկ, ֆինանսական, պետական կազմակերպություններ և արդյունաբերական ձեռնարկություններ:

Ընկերության տվյալներով՝ այս անգամ չարագործներին հաջողվել է ներդնել վնասաբեր ծրագրային ապահովում (ԾԱ), որը երկար ժամանակ աննկատ է մնացել ընդլայնված հայտնաբերման որոշ համակարգերի կողմից: 2022-ի դեկտեմբերին «Կասպերսկի» ընկերությունը վարակված ընկերություններից մեկի համակարգում հայտնաբերել է երեք կասկածելի ֆայլ։ Այդ ֆայլերը գործարկել են գործողությունների հաջորդականություն, որոնք հանգեցրել են նաև որպես Bughatch հայտնի komar65 վնասաբեր շտեմարանի ներբեռնմանը։ Դա մի բեկդոր է, որը ծավալվում է գործընթացի հիշողության մեջ և կատարում ներկառուցված շելլ-կոդ իրեն հատկացված հիշողության տարածքում՝ օգտագործելով Windows API (VirtualAlloc, CreateThread, WaitForSingleObject), իսկ հետո միանում է հրամանների սերվերին և սպասում հետագա հրահանգների: Այն կարող է ներբեռնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Cobalt Strike Beacon-ը և Metasploit-ը: Գրոհի ընթացքում օգտագործվում է Veeamp գործիքը, ինչը նույնպես վկայում է Cuba խմբի  ներգրավվածության մասին։ Ընդ որում, որոշ պանակների անվանումներ նույնպես պարունակում են ռուսերեն բառեր, և դա կարող է ևս մեկ վկայություն լինել այն բանի, որ գործում է ռուսալեզու խումբ։

«Կասպերսկի»-ի փորձագետները բացահայտել են լրացուցիչ մոդուլներ, որոնք ընդլայնում են տվյալ վնասաբեր ԾԱ-ի ֆունկցիոնալությունը: Դրանց թվում կա, մասնավորապես, մոդուլ, որը տեղեկատվություն է հավաքում վարակված համակարգից և ուղարկում այն սերվեր HTTP POST-հարցման տեսքով։

Բացի այդ, VirusTotal-ում հայտնաբերվել են վնասաբեր ծրագրերի նոր տեսակներ, որոնց կիրառումը վերագրվում է Cuba-ի հեղինակներին։ Դրանցից մի քանիսը չեն հայտնաբերվել այլ մատակարարների լուծումներով: Դրանք Burntcigar վնասաբեր ԾԱ-ի նոր տարբերակներ են, որոնք հակավիրուսը շրջանցելու համար օգտագործում են ծածկագրված տվյալներ:

Միաժամանակ, որպես կանոն, Cuba ծածկագրիչը օգտագործում է միաֆայլ ծավալման տեխնիկաներ, որոնք թույլ են տալիս գործել առանց վնասաբեր շտեմարան բեռնելու, ինչը նշանակալիորեն դժվարացնում է սպառնալիքի հայտնաբերումը: Cuba-ի օպերատորներն օգտագործում են և՛ համընդհանուր հասանելի, և՛ իրենց ստեղծած վնասաբեր գործիքները, մշտապես կատարելագործում դրանք, ինչպես նաև օգտագործում են այնպիսի մարտավարություններ, ինչպիսին է BYOVD-ը (Bring Your Own Vulnerable Driver): Դա գրոհ է, որի ընթացքում չարագործները համակարգում կատարում են վնասաբեր գործողություններ օրինական ստորագրված խոցելի դրայվերների միջոցով:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս արդիական կիբեռսպառնալիքների վերաբերյալ վերլուծական զեկույցներին ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետների   հասանելիության կարևորությունը: Cuba-ի նման շորթողների խմբերը մշտապես զարգանում են և կատարելագործում իրենց մարտավարությունները, ուստի չափազանց կարևոր է մեկ քայլ առաջ լինել՝ հնարավոր գրոհներին արդյունավետ հակազդելու համար: «Կասպերսկի» ընկերությունում Threat Intelligence և MDR թիմերը սերտորեն փոխգործակցում են միմյանց հետ՝ մշտապես փոխանակելով տվյալները և կատարելագործելով մատուցվող ծառայությունները: Սպառնալիքների անընդհատ փոփոխվող լանդշաֆտի պայմաններում հնարավոր ռիսկերի մասին իրազեկվածությունը կիբեռհանցագործությունների հետևանքներից պաշտպանվելու կարևոր բաղադրիչներից է»,- հիշեցնում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Գլեբ Իվանովը։

Cuba խմբի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրա անդամները կեղծում են կոմպիլյացիայի ժամանակային նիշերը՝ հետազոտողներին մոլորության մեջ գցելու համար: Օրինակ՝ 2020-ին հայտնաբերված նմուշների ժամանակային նիշը թվագրված էր 2020-ի հունիսի 4-ով, իսկ ավելի նորերն իբր կոմպիլյացվել են 1992-ի հունիսի 19-ին: Շորթողների յուրահատուկ մոտեցումն այն է, որ նրանք ոչ միայն ծածկագրում են տվյալները, այլև հարմարեցնում են գրոհները գաղտնի տեղեկատվություն՝ ֆինանսական փաստաթղթեր, բանկային քաղվածքներ, ընկերությունների հաշիվներ և սկզբնական կոդ գողանալու համար: Ռիսկի են ենթակա հատկապես ԾԱ արտադրողները։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12