Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
13/08/2026 15:03
Կիսվել

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները

Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։

2025 թվականի առանցքային ցուցանիշները

  • Գիտելիք և կրթություն։ Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է 24 մասնագիտական դասընթաց (372 մասնակից, միջին տարիքը՝ 45)։ Իսկ 2022–2025թթ. ընթացքում դասընթացներին մասնակցել է շուրջ 800 շահառու։ Թեմաներն ընդգրկել են բարձրարժեք մշակաբույսերի աճեցումից և մեղվաբուծությունից մինչև հյուրատնային բիզնես։
  • Փորձի փոխանակում։ Գյուղատնտեսության ոլորտում հաջողության կարևոր նախապայմաններից է առաջատար փորձի ուսումնասիրությունը։ Իրականացվել է 8 խմբային այցելություն (113 մասնակից)։ Ընդհանուր առմամբ, 2023–2025թթ. կազմակերպվել է 41 այցելություն (շուրջ 285 մասնակից)։ Այցելություններն իրականացվել են Հայաստանի մի քանի առաջատար գյուղատնտեսական կազմակերպություններում։
  • Startup-ների աջակցություն։ Ֆինանսավորվել է 10 նոր Startup։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 72 Startup։ Startup-ների հետ իրականացված աշխատանքների արդյունքում նրանց 73%-ն արդեն գրանցվել է որպես բիզնես։
  • Համայնքների զարգացում։ Ակբա Ֆեդերացիան աջակցել է համայնքային զարգացման նախաձեռնություններին՝ խրախուսելով տեղական գաղափարների իրականացումը։  Ստացված 95 հայտից ընտրվել և ֆինանսավորվել է գյուղական տուրիզմի 5 նոր ծրագիր։
  • Աջակցություն գինեգործության զարգացմանն ու արտահանմանը։ GIZ-ի և Հայաստանի գինու հիմնադրամի հետ համագործակցությամբ գործարկվել է Winesofarmenia.store հարթակը՝ Եվրամիության տարածքում հայկական գինիների վաճառքն ու պատվերները խթանելու համար։

2025 թվականը հաջող էր ավելի գիտելիքահեն, մրցունակ և կայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Ակբա Ֆեդերացիայի նպատակը մնում է անփոփոխ՝ ստեղծել հնարավորություններ, որոնք զարգացնում են համայնքներն ու գյուղական մշակույթը Հայաստանի ամբողջ տարածքում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52