Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԵՎՍ 3 ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
26/07/2012 11:09
Կիսվել

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԵՎՍ 3 ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Վերաբացվել են Աջափնյակ համայնքի 0036 և 0048 ու Շենգավիթ համայնքի 0086 փոստային բաժանմունքները: Ինչպես տեղեկացնում են «ՀայՓոստ»-ի Մամուլի ծառայությունից՝  բաժանմունքների վերաբացման արարողությանը ներկա են եղել «ՀայՓոստ թրաստ մենեջմենթ»–ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Աջափնյակի և Շենգավիթի վարչական շրջանի ներկայացուցիչները:

Տարածած հաղորդագրության համաձայն՝ արդիականացված բաժանմունքներն ամբողջովին վերանորոգված են, կահավորված և ձևավորված` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակչությանը: Նորացված բաժանմունքներն ապահովված են անվտանգության համակարգերով:

Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր և այլ մանրածախ ապրանքներ: «Ծառայությունների անկյունում» հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ուղարկել ֆաքս և այլն:

Նշենք, որ «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»–ը մտադիր է զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ինչպես նաև ներդնել ժամանակակից, բնակչության կողմից պահանջված կոմերցիոն և փոստային–ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են կատալոգային վաճառքը, ավտոմեքենաների, ճամփորդական և այցելուների (visitor) ապահովագրություն, սուրհանդակային և այլ ծառայություններ:

«ՀայՓոստ»–ի մատուցած ծառայությունները հավասարապես հասանելի են թե’ քաղաքաներում, թե’ հեռավոր գյուղական համայնքներում: Ժամանակակից ծառայությունների շարքի համալրմանը զուգահեռ պարբերաբար աճում է նաև մատուցած ծառայությունների որակը:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72