Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
06/08/2012 11:02
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

«ԱրմենՏել»- ը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության մեկնարկի մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության և համակարգչային գրագիտության բարձրացմանը:

««ԱրմենՏել» ընկերության սոցիալական ռազմավարության ծրագրերում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին և երիտասարդներին ուղղված ծրագրերը: Այսօր համակարգչային տեխնոլոգիաների և ինտերնետ ռեսուրսների կիրառումը կրթական զարգացմանն ուղղված բազմաթիվ նոր հնարավորություններ է տալիս, և մեր ընկերությունն ուրախ է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաներին ընձեռել ուսուցման այդ նոր հնարավորությունները», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մենք ողջունում ենք «ԱրմենՏել»  ընկերության այս նախաձեռնությունը և հուսով ենք, որ մեր կենտրոնի սաներն այս աջակցության շնորհիվ կարող են էլ ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի և նոր տեխնոլոգիաների հնարավորությունները», – նշել է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:

«Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 2012թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո: Կենտրոնում ստեղծվել է համակարգչային լսարան, որը գործում է կենտրոնի սաների hամար, իսկ լեզվի կենտրոնը կգործի համայնքի կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Ուսումնական ծրագրում հիմնականում ընդգրկված են անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուների խորացված ուսուցում, ինչպես նաև ծրագրավորման դասընթացներ` 13-15 տարեկան աղջիկների  համար: Այստեղ մասնագետները կօգնեն երեխաներին կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58