CREDIT AGRICOLE ԲԱՆԿԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 73% ԱՆԿՈՒՄ
Ֆրանսիական Credit Agricole S.A. բանկը 2012 թվականի առաջին կիսամյակն ամփոփել է շահույթի անկմամբ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 72,9%-ով և կազմել 363 մլն եվրո: Միևնույն ժամանակ, հասույթը կրճատվել է 6,1%-ով և կազմել 10 մլրդ 176 մլն եվրո:
Հաղոդրագրության մեջ նշվում է, որ ֆինանսական արդյունքների անկումը հիմնականում պայմանավորվել է 370 մլն եվրո ընդհանուր ծավալով հունական պարտատոմսերի դուրսգրմամբ:
Credit Agricole բանկը բորսա է դուրս եկել շուրջ 11 տարի առաջ, սակայն մինչ օրս ընկերության բաժնետոմսերը կենտրոնացված են տեղական բանկերի ձեռքերում: