Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կայացավ DigiTec 2023 տեխնոլոգիական ցուցահանդեսը
17/10/2023 13:39
Կիսվել

Կայացավ DigiTec 2023 տեխնոլոգիական ցուցահանդեսը

Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական DigiTec 2023 ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր մեկտեղել մի քանի տասնյակ ընկերությունների ողջ աշխարհից, որոնք կարևորում ու զարգացնում են տեխնոլոգիական ոլորտը, նախ, Հայաստանում։

Ցուցահանդեսի ֆինտեք հովանավորը Ֆասթ Բանկն էր, որն էքսպոյի այցելուներին է ներկայացրել իր ստեղծած ժամանակակից բանկային համակարգն, ինչպես նաև Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցան նպատակով ստեղծված «ԽոսաՓող» հավելվածը։

Իսկ Թիմ ընկերությունների խումբն այս անգամ ներկայացել է HR տաղավարով։ Այսպես Թիմին միանալ ցանկացող մասնագետները հնարավորություն են ունեցել տեղում դիմել աշխատանքի և անցնել հարցազրույցներ, իսկ ուսանողները դառնալ «Team սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից։ Թիմն այսպիսով հնարավորություն է տվել աշխատանք գտնել ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia, ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ ստեղծող Team Solutions և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող TeamPay ընկերություններում, որոնցում ավելի քան 25 հաստիք կա։

Կայացավ DigiTec 2023 տեխնոլոգիական ցուցահանդեսը

Նոր տեխնոլոգիական լուծումներին ու տեխնոդեմքերին առավել մոտ ու հասանելի լինելու համար տեխնոլոգիական ցուցահանդեսին չմասնակցել պարզապես չէին կարող տեխնոշուկային աջակցող հիմնադրամները։ Օրինակ Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի հիմնած ԲիգՍթորի վենչուրային հիմնադրամը ներդրում է արել մի շարք հայկական ստարտափներում, կիսվել փորձով, գիտելիքով և կապերով օգնել հայկական նոր ստարտափներին և արագացնել նրանց աճը։

Տեխնոլոգիական նորարարությունների սիրահար Ինեկոբանկն էլ թվային բանկինգի իր ամենահարմարավետ և մեծ պահանջարկ վայելող InecoMobile հավելվածով է ներկայացել էքսպոյին։Տեխնոցուցահանդեսի շրջանակում բանկը ներկայացրել է նաև այս տարի գործարկված` թվային վարկավորման sprint համակարգը: Այն աննախադեպ լուծում է շուկայում և հասանելի է ինչպես InecoMobile հավելվածում, այնպես էլ բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար։ Այս համակարգի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել միաժամանակ մի քանի վարկատեսակների գծով իրենց վարկային սահմանաչափերը, անցնել առցանց նույնականացում և ստանալ վարկային միջոցներն իրենց հարմար եղանակներով։

Իսկ Ռոստելեկոմի տաղավարում, Օրիոն 3D ռոբոտն այցելուներին ուղեկցել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարմանահրաշ աշխարհ։

Տեխնոլոգիական նորարարություններով էքսպոյին մասնակցել են նաև բուհերը։ Իսկ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար գործել է կարիերայի և աշխատանքի հնարավորությունները մեկտեղած տաղավար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98