Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
12/09/2012 15:27
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) ներկայացուցիչները հանդիպել են Արմավիրի մարզի Լեռնագոգ և Մյասնիկյան գյուղի ուսուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Դասավանդման մեթոդների կատարելագործում՝ նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական  տեխնոլոգիաների օգտագործման, դրանց կիրառումով ուսումնասիրվող նյութերի յուրացման արդյունավետության աստիճանի բարձրացման, ինչպես նաև ուսուցիչների ինքնակրթման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնակիցները ընդգծել են գյուղերում նման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, քանի որ ժամանակակից իրողության մեջ կարևոր է ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտելիքների հավասար հասանելիությունը:

Ուսուցիչները կարևորել են համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրի իրականացումը, քանի որ մանկավարժների մասնագիտական պատրաստվածության, մեթոդական կարողությունների և հմտությունների մակարդակով է պայմանավորված աճող սերնդի ոչ միայն կրթվածության ցուցանիշը, այլև արժեհամակարգը:

«ԱրմենՏելը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մշտապես աջակցում է այն ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական խնդիրների լուծմանը: Ժամանակակից հասարակությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների  անընդհատ թարմացում և արդիականացում:  Իրականացնելով այս դասընթացը մենք նպատակ ունենք բարձացնել ուսուցիչների համակարգչային գրագիտությունը և նպաստել ուսուցման գործընթացում թվային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմանը` Հայաստանում կրթական մակարդակի բարձացման նպատակով»,- նշված է ծրագրի մասնակիցների ուղղված «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի  ուղերձում:

Նշենք, որ «Դասավանդման մեթոդների կատարելագործում՝ նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագիրն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության և Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջև ստորագրված երկարատև փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Այս տարի ծրագիրն իրականացվել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղում, որի ընթացքում ավելի քան 100  ուսուցիչ, անցնելով համապատասխան դասընթացներ, ձեռք է բերել հիմնական համակարգչային գիտելիքներ, ծանոթացել ինտերնետում աշխատելու և տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46