Բիզնես

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
Վիվա-ՄՏՍ-ի ավելի քան 500 հազար բաժանորդ արդեն օգտվում է VoLTE ծառայությունից
31/10/2023 15:45
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ի ավելի քան 500 հազար բաժանորդ արդեն օգտվում է VoLTE ծառայությունից

4G/LTE տեխնոլոգիան չի սահմանափակվում բարձր արագությամբ ինտերնետ ապահովելով: 4G/LTE ցանցում կարելի է նաև օգտվել ձայնային որակյալ HD ծառայություններից։  VoLTE–ն կամ Voice-Over-LTE-ն  («ձայն՝ LTE–ի միջոցով») 4G/LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման տեխնոլոգիա է։ VoLTE-ի առավելությունը կայանում է նրանում, որ 4G ցանցի միջոցով զանգահարելիս կամ զանգ ստանալիս՝ բաժանորդը շարունակում է օգտվել ինտերնետ հասանելիությունից 4G ցանցի միջոցով։ Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է Հայաստանում գործող միակ կոմերցիոն VoLTE ծառայությունը:

VoLTE–ն ակտիվացվում է սմարթֆոնի կարգավորումներով:  Միացումն իրականացվում է վայրկենապես, իսկ ձայնը հնչում է այնպես, կարծես զրուցակիցը քո կողքին է։  Տեխնոլոգիան հասանելի է 4G/LTE-ի հետ համատեղելի սարքերով և թույլ է տալիս միաժամանակ զրուցել  հեռախոսով և օգտվել 4G ինտերնետից. դիտել ֆիլմեր, ներբեռնել հոլովակներ և օգտվել սոցիալական ցանցերից։ VoLTE կապից օգտվելիս հավելյալ վճար չի գանձվում. գործում են ընթացիկ սակագնային պլանով ձայնային ծառայությունների համար սահմանված սակագները և փաթեթները:

VoLTE տեխնոլոգիայով զանգեր կատարելու առավելություններն են՝ ձայնային ծառայությունների բարձր որակ՝ ձայնի մաքուր փոխանցմամբ,  գերարագ միացում (1,5-2 վայրկյանի ընթացքում) զանգեր կատարելիս հաստատուն կապ՝ առանց հապաղման:

«Ուրախությամբ ներկայացնում ենք VoLTE ծառայության կոմերցիոն գործարկման արդյունքները: Ծառայությունից արդեն օգտվում է ավելի քան 500 հազար բաժանորդ: Այս թիվն օրրըստօրե ավելանում է՝ պայմանավորված մեծ պահանջարկով: Դժվար է գերագնահատել VoLTE-ի առավելությունները. վայրկենական միացում, ձայնի HD որակ, զանգ ստանալիս և խոսակցության ընթացքում՝ 4G ցանցին միացած մնալու հնարավորություն: Ծառայությունը հասանելի է 4G/LTE-ի հետ համատեղելի սարքերով և թույլ է տալիս միաժամանակ զրուցել հեռախոսով ու օգտվել 4G ինտերնետից. դիտել ֆիլմեր, ներբեռնել հոլովակներ և օգտվել սոցիալական ցանցերից: VoLTE ծառայությունը գործում է Վիվա-ՄՏՍ-ի 4G ցանցում, ինչը հասանելի է Հայաստանի բնակչության 98%-ին: Այս ոլորտում ևս՝ Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Այս տեխնոլոգիայից օգտվելու համար անհրաժեշտ է 4G/VoLTE համատեղելի սմարթֆոն վերջին ծրագրային թարմացումներով, Վիվա-ՄՏՍ-ի 4G/LTE USIM կամ eSIM քարտ։

VoLTE կապի կարգավորումներ (սարքի մոդելից կախված՝ կարող են որոշ չափով տարբերվել ստորև նշվածից).

  1. «iOS»-ի համար՝ Mobile Data -> Mobile Data Options -> Enable 4G ->Voice & Data
  2. «Android»-ի համար՝ Settings -> Mobile networks -> Turn on VoLTE call

Եթե բաժանորդի սմարթֆոնն ունի VoLTE-ից օգտվելու հնարավորություն, սակայն չի հաջողվում օգտվել ծառայությունից, ապա անհրաժեշտ է թարմացնել սմարթֆոնի օպերացիոն համակարգը և համոզվել, որ սմարթֆոնը առկա է Վիվա-ՄՏՍ-ի կայքում նշված VoLTE ծառայությունը ապահովող սմաթֆոնների ցանկում: Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է սմարթֆոն արտադրող խոշորագույն բրենդների հետ և շարունակաբար ընդլայնում է դրանց ցանկը՝ VoLTE ծառայությունն ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու համար:

VoLTE-ի կարգավիճակը  կարելի  է ստուգել է *412# հրահանգի միջոցով կամ հետևյալ կերպ․ եթե բաժանորդն օգտվում է «Android» օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններից, ապա սարքի էկրանին VoLTE կապը միանալիս հայտնվում է HD նշանը: «iOS»-ի դեպքում էկրանին միացումը չի երևում, հետևաբար այն հնարավոր է ստուգել սարքի կարգավորումներում: Բացի այդ, VoLTE-ի առկայության դեպքում զանգի ընթացքում պահպանվում է ցանցին միացված լինելու նշանը և բաժանորդը խոսելուն զուգահեռ կարող է շարունակել օգտվել 4G ինտերնետից:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83