ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. ԱՅՍ ՏԱՐԻ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 6432-ՈՎ
2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 632143 բաժանորդ: Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդե ընկերությունից:
Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդե ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6432-ով, այդ թվում 1166-ը՝ օգոստոս ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է ութ ամիսների արդյունքներով: