Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ
20/09/2012 14:22
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ հասարակության վստահության արդյունքում ընկերությունը «լավագույն գործատու» է ճանաչվել «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 2012 թվականի ազգային մրցանակաբաշխության ժամանակ: 

«Համազգային վստահություն» խորհուրդը հերթական անգամ արժանին է մատուցում տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած այն կազմակերպություններին և հանրային ծառայողներին, ովքեր Հայաստանում աչքի են ընկել իրենց ձեռքբերումներով, նվիրումով ու մարդասիրությամբ, խթանել են մրցակցային դաշտի ձևավորմանն ու բարձրացրել հանրային ծառայողի վարկանիշը: Փորձագետների և հասարակության շրջանում կազմակերպված հարցումերի արդյունքում, խորհուրդը «լավագույն գործատու» անվանակարգում 2012թ.-ին հաղթող է ճանաչել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորին:

Արժանավորների ցուցակը համալրած ՎիվաՍել-ՄՏՍ-ը գնահատվել է հատկապես հասարակության խոցելի խմբերի համար Հայաստանում աշխատաշուկա ստեղծելու մշակույթի առաջամարտիկը լինելու համար: Բաժանորդի գոհունակությունը աշխատանքի գնահատման չափանիշ դարձրած ընկերությունն առաջինն է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում, որն իր աշխատակազմը համալրելիս մերժել է խտրական մոտեցումը աշխատավայրում: Ավելի քան 1200 աշխատակիցներից 36-ը հատուկ կարիքներով մարդիկ են:

Շուկայում մրցունակ աշխատավարձ, փոխհատուցման համակարգ, առողջության ապահովագրություն առաջարկող գործատուն աջակցում է նաև աշխատակիցների մասնագիտական որակների կատարելագործմանը` հոգալով կրթության վճարի փոխհատուցման հարցերը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսն, ի սկզբանե, կառավարվում է երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու տրամաբանությամբ` համբերատար առաքինությամբ դառնալով մասնավորի գործունեության օրինակ Հայաստանում: Մեզ հաջողվում է լինել առաջամարտիկ` նվիրված աշխատակազմի շնորհիվ: Մենք վստահ ենք, որ իրական ուժը գործի հանդեպ նվիրումն ու հավատարմությունն է: Իսկ այդ նվիրումը գնահատելու իրավունքը հասարակությանն է: Շնորհակալ ենք վստահության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Ի դեպ, նախորդ տարի ազգային այս մրցանակաբաշխության ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաղթող է ճանաչվել «Կորպորատիվ պատասխանատվության ազգային փարոս» անվանակարգում:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88