Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՀԱՅՓՈՍՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
27/09/2012 09:52
Կիսվել

ՀԱՅՓՈՍՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀայՓոստի եւ Ռուսաստանի փոստի միջեւ ստորագրվել է հուշագիր` «Ֆորսաժ» համակարգով երկու փոստային օպերատորների միջեւ դրամական արագ փոխանցումներ կատարելու մտադրության մասին:

Ըստ հուշագրի, ՀայՓոստը ստանում է «Ֆորսաժ» համակարգով փոխանցումների բացառիկ իրավունք ՀՀ տարածքում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի փոստի 40 000 բաժանմունքներից յուրաքանչյուրից դրամական արագ փոխանցում կարելի է կատարել դեպի ՀայՓոստի 900 բաժանմունքներից յուրաքանչյուրը եւ հակառակ ուղղությամբ:

Ազգային փոստային օպերատորների միջեւ հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Մանդրիկինը, Ռուսաստանի Դաշնության Կապի եւ զանգվածային կոմունիկացիաների նախարարության ներկայացուցիչները:

ՀայՓոստի հայտարարության համաձայն` այս քայլը հնարավորություն կընձեռի, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորները զարգացնեն երկու երկրների միջև արագ դրամական փոխանցումները, դրանց հասանելիությունը մարզերում և մատուցվող ծառայությունների որակը:

Նշենք նաև, որ  «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության առաջիկա խորացման, գործակցության որակական նոր փուլի անցման շուրջ:

Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջև, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները և փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ և օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:

ՀայՓոստի ցանցն ընդգրկում է Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքը: Փոստային բաժանմունքները գործում են հանրապետության բոլոր մարզերում, քաղաքային և գյուղական համայնքներում:

Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորներն առաջիկայում քայլեր կձեռնարկեն հեռահար առևտրի զարգացման ուղղությամբ: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը և վաճառքը: Ծրագրվում է ավելացնել EMS փոխանցումների ծավալը` ի հաշիվ կորպորատիվ հաճախորդների համար հատուկ ծրագրերի:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72