Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
04/10/2012 19:30
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված երրորդ ազգային համաժողովի իրականացմանը: Միջոցառումը, որն անցկացվում է այսօր Երևանում, կազմակերպվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից:

Այս տարի համաժողովի օրակարգը նվիրված է սոցիալական երկխոսությանը, տարածքային զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաև գործատուների դերակատարման հարցերին և ներկայացվում է “Սոցիալական երկխոսությունը և տարածքային զարգացման հիմնախնդիրները”, “Միասին դեպի տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորում” թեմաների շրջանակում: Համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են “Սոցիալական երկխոսության և արդյունաբերության զարգացման վիճակը ՀՀ-ում”, “Սոցիալական երկխոսության և տարածքային զարգացման համաչափությունը, “Սոցիալական համագործակցության դերը փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում, իսկ միջազգային կազմակերպությունները կիսվեցին իրենց սեփական փորձով:

“Միջազգային փորձն ապացուցում է, որ շարունակական համագործակցության պարագայում սոցիալական գործընկերության ինստիտուտը կարող է ծառայել որպես արդյունավետ գործիք երկիրի տնտեսական և սոցիալական զարգացումն ապահովելու գործընթացում: “ԱրմենՏել” ընկերությունը, որպես ազգային օպերատոր, ստանձնել է սոցիալական գործընկերոջ դեր ոչ միայն աշխատակիցների, այլ նաև պետության համար` գիտակցելով գործատուի կարևոր դերը տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորման հարցերում”,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Մարդկային ռեսուրսեների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: 

«Սոցիալական գործընկերության» երրորդ համաժողովին մասնակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, ՄԱԿ, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների, տեղական և արտասահմանյան, պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Նշենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ “ԱրմենՏել” ընկերությունը հանդիսանում է սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային համաժողովի գլխավոր հովանավոր:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90