Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԵՀԱՍՏԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
04/10/2012 19:46
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԵՀԱՍՏԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 4-ին Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով` Լեհաստան-Հայաստան Տնտեսական պալատի գործարար առաքելության շրջանակներում:

Համաժողովին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Արա Պետրոսյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը, Լեհաստան-Հայաստան Տնտեսական պալատի նախագահ Շմուրլո Զբիգնևը և փոխնախագահ պարոն Մացիեյ Բոխոսևիչը:

Պարոն Պետրոսյանը ողջունեց հյուրերին և ցանկացավ արգասաբեր համագործակցություն: Նա նշեց, թե Էկոնոմիկայի նախարարությունը, թե ԶՀԳ պատրաստակամ են լեհ գործընկերներին որևէ օժանդակություն ցուցաբերելու հարցում: Նշվեց, որ շենգեն գոտու վիզայի ռեժիմի վերացումը կխթանի երկու երկրների առևտրային հարաբերությունները: ԶՀԳ գլխավոր տնօրենը իր հերթին ողջունեց հյուրերին և հավաստիացրեց,      որ առկա են համագործակցությունն ամրապնդելու բոլոր նախապայմանները:  

Լեհաստանից ժամանել է  գործարար պատվիրակություն, ովքեր ներկայացնում են արդյունաբերական տարբեր ճյուղեր` սնունդ (պահածոյացված միրգ/բանջարեղեն), հանքարդյունաբերություն, անվտանգության համակարգեր, շինարարություն, ջերմամատակարարում,  սառնարանային արտադրություն, առողջապահություն (հիվանդանոցների համար սարքավորում):

Այցելության մի քանի օրերի ընթացքում տեղի կունենան անհատական գործարար հանդիպումներ:

“Զարգացման հայկական գործակալություն”, ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը և Լեհաստան-Հայաստան Տնտեսական պալատի նախագահ Շմուրլո Զբիգնևը ստորագրեցին “Փոխըմբռնման հուշագիր”:

2011թ. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը  կազմել է 36.7մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 926 հազ. ԱՄՆ դոլար և ներմուծումը` 35.5 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին և ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ և փայտից իրեր, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ և այլն: ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն:

AMP
16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44