Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԿԱՅԱՑԵԼ Է ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
05/10/2012 10:50
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա յոթերորդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցանակակիրներից հաղթող են ճանաչվել 24-ը` 10 անվանակարգում: Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն օլիմպիադայի հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն է:

Հայաստանում Սինոփսիսի շաբաթվա շրջանակներում անցկացվող այս տարվա օլիմպիադան արտացոլում էր մասնակից երկրների լայն աշխարհագրություն՝ ներկայացուցիչներ ներառելով 14 երկրից. Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Եգիպտոսից, Գերմանիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Մալազիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ՄԱԷ-ից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից: Օլիմպիադայի 418 մասնակիցներից 191-ը հայաստանյան ԲՈՒՀ-երի և ՏՏ ընկերությունների, իսկ 227-ը՝ միջազգային համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ էին:

Օլիմպիադան բացահայտում է մինչև 30 տարեկան առավել խելացի և տաղանդավոր ճարտարագետներին: 2012 թ.-ի օլիմպիադան ընդգրկում էր հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադան իրականացվում էր երկու փուլով: Առաջին փուլը ստուգարքի ձևով անցկացվել է սեպտեմբերին`մասնակից բոլոր երկրներում: Երկրորդը ներառել է ինքնատիպ լուծումներ պահանջող ճարտարագիտական խնդիրներ: Առաջին փուլի 418 մասնակիցներից երկրորդ փուլ են անցել 34-ը, որոնցից 18-ը Հայաստանից էին (14-ը Երևանից, չորսը՝ Գյումրիից), իսկ 16-ը՝ տարբեր երկրներից:

«Հայաստանում կրթության որակը կկանխորոշի մեր ապագան: Այն էական դեր ունի երկրի մրցակցային առավելությունները խթանելու հարցում»,-ասել է օլիմպիադայի գլխավոր հովանավոր ընկերության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Անհրաժեշտ է հնարավորինս քաջալերել նման նախաձեռնությունները: Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և կորպորատիվ քաղաքացի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է ցանկացած նախաձեռնություն, որը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում լինել բացահայտող և խրախուսում է նրանց ստեղծագործականությունը»:

«Իր գոյության յոթերորդ տարում Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադան շարունակում է տպավորիչ թափ հավաքել: Երեք տարի առաջ, Ռուսաստանի և Ուկրաինայի ուսանողների մասնակցությամբ կազմակերպված օլիմպիադան, միջազգային դառնալու առաջին երերուն քայլերն արեց: Այս տարի արդեն` օլիմպիադան մասնակիցներ է ներգրավել 14 երկրից: Մեր հրաշալի գործընկեր ՎիվաՍել- ՄՏՍ-ի առատաձեռն հովանավորության շնորհիվ, օլիմպիադային մասնակցելու համար Երևան ժամանելու հրավերը բավական գրավիչ առաջարկ է դառնում, իսկ իրադարձությունը` աշխարհում միկրոէլեկտրոնիկայի ոլորտի աննախադեպ միջոցառման է վերածվում»,-ասել է օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և Սինոփսիս ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը` հավելելով. «Համաշխարհային հարգանք վայելող մասնագիտական ճարտարագիտական կազմակերպության՝ IEEE- ի կողմից օլիմպիադայի ճանաչումը վկայում է մրցույթի աճող միջազգային հեղինակության մասին: Սա շահավետ է նաև Հայաստանի համար, քանի որ այն բարձրացնում է Հայաստանի` որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոնի վարկանիշը` երկրին ամբողջ աշխարհում արժեքավոր համագործակցություններ ստեղծելու հնարավորություն ընձեռելով: Վստահ եմ, որ օլիմպիադայի շրջանակներում սկիզբ առած համագործակցությունն աննախադեպ և անկանխատեսելի ձևով կփոխհատուցի Հայաստանի կազմակերպիչների ներդրած ջանքերը»:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90