Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Վիվա-ՄՏՍ. Մեկնարկել է «Viva University կրթական ծրագրի հերթական փուլը
28/11/2023 17:55
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Մեկնարկել է «Viva University կրթական ծրագրի հերթական փուլը

Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ 8 տարի շարունակ ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում Վիվա-ՄՏՍ-ում: Կրթական «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի երկամսյա դասընթացների արդյունքում երիտասարդները գործնական գիտելիքներ, նեղ մասնագիտական հմտություններ և  կարևոր փորձառություն են ձեռք բերում: Ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ ընկերությունը մեկնարկային նոր հնարավորություններ է ստեղծել ևս 22 ուսանողի համար: Դիմորդների հերթական խմբին ողջունելով՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը արժեքավոր ձեռքբերում է համարել այն, որ առաջին հոսքից մի քանի ուսանող սկսել է աշխատել ընկերությունում: Դա կարևոր ցուցանիշ է՝ ծրագրի արդյունավետությունն ու երիտասարդների զարգացման գործում ներդրումը գնահատելու համար:

«Ես անցած անգամ ևս ասացի, և հիմա ուզում եմ կրկնել. այնպես կցանկանայի նման հնարավորություն ունենալ, երբ երիտասարդ էի: Եթե երեսուն տարի առաջ ունենայի այն, ինչ տրվելու է ձեզ այս ծրագրի ընթացքում, երջանիկ կլինեի: Այստեղ գտնվելը ձեզ թույլ կտա փնտրտուքներից զերծ մնալով խնայել հինգ տարի: Ստիպված չեք լինի մտածել, թե ում դիմել, ինչպես կամ որ ոլորտում աշխատել, ինչպիսի միջավայրում լինել կամ ում հետ շփվել: Հինգ տարին զգալի ժամանակահատված է: Ձեզ հետ աշխատելու է հեռահաղորդակցության շուկայում աշխատող պրոֆեսիոնալների լավագույն թիմերից մեկը և ձեզ հնարավորություն կընձեռվի յուրացնել բարձրորակ մասնագետների փորձն ու գիտելիքները՝ աշխատելով թիմային աշխատանքի ձևաչափով, ինչն անհնար է ակադեմիական կրթության շրջանակներում: Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ Հայաստանի ոչ մի ոլորտում, ոչ մի ընկերությունում արհեստավարժ այսքան մասնագետ չեք գտնի: Այն, որ դուք հայտնվել եք այսպիսի միջավայրում, հրաշալի է: Գնահատեք դա ոչ թե երախտապարտ լինելով, որ այդպես է ստացվել, այլ հնարավորինս օգտագործելով մեր մասնագետների մտավոր ներուժը, ներկայացրեք ձեր հարցերը և ստացեք առավելագույն գիտելիքն ու փորձը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: 

Գյումրեցի Գոռ Հակոբյանը «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի մասին տեղեկացել է սոցիալական հարթակներից: Թեև դեռ նոր է փորձառություն ձեռք բերում, սակայն հասցրել է սպասարկման ոլորտը գնահատել և դրսից, և ներսից: Գիտի, թե որքան կարևոր են բաժանորդին ներկայացվող տեղեկատվության հավաստիությունն ու նրան գոհ ճանապարհելը: Հաճախորդին բարձրակարգ կերպով սպասարկելն առաջնային է համարում՝ անկախ հանգամանքներից, քանի որ խնդիր է դրված՝ ապահովել հաճախորդի գոհունակությունը: 

«Դեռ նոր եմ, բայց արդեն սովորել եմ, որ հաճախորդներին պետք է դիմավորել բարեհամբույր: Առհասարակ, անկախ կազմակերպությունից, հաճախորդների հետ աշխատելիս կարևոր է լինել համբերատար, բարեխիղճ և պատասխանատու: Կազմակերպությունն ունի սկզբունքներ և արժեքներ: Աշխատակիցը, լինելով կազմակերպության մի մասը, պետք է կարողանա հետևել այդ ամենին: Որպես բաժանորդ՝ ավելի հեշտ է թվում ամբողջ գործընթացը, բայց հետո, երբ գալիս ես սպասարկման կենտրոն, տեսնում ես աշխատակիցների աշխատանքը, ներսում պատկերն արդեն այլ է: Դու դրսում միակ բաժանորդն ես, գալիս ես, այստեղ քեզ պետք է սպասարկեն, բոլորը պարտավոր են քո կարիքները հոգալ, հետո դու դուրս ես գալիս: Բայց  երբ  արդեն ներսում ես, գալիս է մի բաժանորդ, իրենից հետո արդեն՝ հազարավորները, և բոլորին սպասարկում են աշխատակիցները: Տեսնում ես, որ իրականում շատ բարդ է տարբեր բնավորության մարդկանց հետ գործ ունենալը»,- ասել է գյումրեցի Գոռը:

Տարիների փորձը կիսելու Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը մեծ ներդրում է աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: Ուսանողների հերթական խումբը «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի շրջանավարտ կդառնա տարեվերջին: Ձեռք բերած փորձն ու գործնական գիտելիքները նրանց թույլ կտան տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Համապատասխան ոլորտում հաստիքների առկայության դեպքում լավագույն շրջանավարտներին կտրվի Վիվա-ՄՏՍ-ում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Ընթացիկ տարում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող: Առաջին փուլի մասնակիցները մասնագիտացել են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում: Երկրորդ փուլում տարբեր բուհերից ընտրված 22 ուսանող ներկայացրել է սպասարկման ոլորտում հմտանալու հայտ և այժմ մասնագիտացման դասընթացներ է անցնում Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39