Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
X սոցիալական ցանցը մտադիր է գրավել փոքր և միջին բիզնեսին
04/12/2023 12:49
Կիսվել

X սոցիալական ցանցը մտադիր է գրավել փոքր և միջին բիզնեսին

X սոցիալական ցանցը մտադիր է գրավել փոքր ու միջին բիզնեսին՝ գովազդից եկամուտը մեծացնելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times-ը։

Պարբերականը նշում է, որ ռազմավարության այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ խոշոր ընկերությունները հրաժարվում են իրենց գովազդները տեղադրել սոցցանցում՝ կապված դրա սեփականատեր Իլոն Մասկի հայտարարությունների հետ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին Մասկը անպարկեշտ ձևով իր կարծիքն էր հայտնել գովազդատուների մասին, որոնք հրաժարվել են գովազդ տեղադրել հարթակում՝ գործարարի դեմ հակասեմական մեղադրանքներից հետո։

Ավելի վաղ նա մեկնաբանել էր սոցցանցի օգտատերերից մեկի հրապարակումը, որը գրել էր, որ «արևմտյան երկրների հրեական բնակչությունը տագնապալի գիտակցում է, որ այս երկրները հեղեղող փոքրամասնությունների հորդաներն իրենց այնքան էլ դուր չեն գալիս»։ Գործարարը օգտագիրոջ գրառումը մեկնաբանել է՝ դուք բացարձակ ճշմարտություն եք ասում:

Նոյեմբերի 16-ին The Washington Post-ը հայտնել էր, որ տեխնոլոգիական հսկա IBM-ը դադարեցրել է գովազդը սոցցանցում՝ Մասկի վիճահարույց գրառումների պատճառով։ IBM-ին հաջորդեցին Walt Disney-ը և Apple-ը։

Ըստ The New York Times-ի՝ նոյեմբերի 24-ին 100 ապրանքանիշեր դադարեցրել էին գովազդը X-ում։ Դրանք տեխնոլոգիական ընկերություններ էին, արագ սննդի ցանցեր և քաղաքական կազմակերպություններ:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88