Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00-2.00 EUR SELL - 438.00-2.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 55620.84+0.62 TOPIX - 3716.93+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25757.29+1.72 SSEC - 4124.19+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
06/03/2026  CBA:  USD - 377.31-0.28 GBP - 503.37-0.64
06/03/2026  CBA:  EURO - 436.81-1.5
06/03/2026  CBA:  GOLD - 61916-586 SILVER - 1021.6-32
Ucom-ի ամանորյա շքերթը շարունակվում է. նոր առաջարկն արդեն մեկնարկել է
12/12/2023 19:09
Կիսվել

Ucom-ի ամանորյա շքերթը շարունակվում է. նոր առաջարկն արդեն մեկնարկել է

Ucom-ը շարունակում է առաջարկների շքերթը, որոնք լրացնելով միմյանց՝ դառնում են համապարփակ ամանորյա նվեր ընտանիքներին: Այս անգամ Ucom-ն առաջարկում է մինչև դեկտեմբերի 31 միանալ Unity 9,000 փաթեթին և ստանալ մինչև 150 ՄԲ/վրկ տան ինտերնետ, 210-ից ավել TV ալիք, շարժական կապի ներառումներ՝ 1,000 րոպե տեղական ցանցեր, 20GB ինտերնետ՝ ընդամենը 8,000 դրամով։

«Այս առաջարկն ամանորյա հրաշալի նվեր է մեր հայրենակիցներին, տոնական, հանգստյան օրերին և ընդհանրապես, բոլոր օրերին վայելելու տոնական հաղորդումները լավագույն որակով, շնորհավորել հարազատներին, բարեկամներին ու ընկերներին ամենաարագ տնային ինտերնետ կապի միջոցով: Իսկ ամենուր հասանելիությունը լավագույնս ապահովելու համար մենք ոչ մի վայրկյան չենք դադարում կատարելագործվել»,-նշել է Ucom գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաճախորդներին հասանելի դարձավ ներկայանալի հեռախոս ձեռքբերելու շահավետ առաջարկը: Ամսական վճարելով ընդամենը 4,580 դրամ՝ հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung Galaxy A54 128GB սմարթֆոնը և  ստանալ Samsung ապրանքանիշի արագ լիցքավորիչ, ինչպես նաև Level Up 1800 կանխավճարային փաթեթ՝ առաջին ամիսն անվճար:

Ապառիկ գնման դեպքում գործում են հատուկ պայմաններ՝ 0% տոկոսադրույք,  0% սպասարկման վճար, 0% կանխավճար, որի շնորհիվ գնորդները կխնայեն 19,590 դրամ: Սմարթֆոնը ջրակայուն է, ունի Super AMOLED գերամուր էկրան, որով գույները արտապատկերվում են վառ երանգներով, և Multi-տեսախցիկներ, ինչը հնարավոր է դարձնում բաց չթողնել ու ֆիքսել կարևոր պահերը:

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

06/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.31
-0.28
Եվրո (EUR)
436.81
-1.5
Ռուբլի (RUR)
4.7767
-0.0401
Լարի (GEL)
138.21
+0.15
61916
-586
Արծաթ
1021.6
-32