Բիզնես

USD BUY - 399.00+1.00 USD SELL - 406.00+5.00
EUR BUY - 420.00+3.00 EUR SELL - 428.50+2.50
OIL:  BRENT - 72.37-1.76 WTI - 68.61-1.96
COMEX:  GOLD - 2672.90+0.23 SILVER - 31.80+1.05
COMEX:  PLATINUM - 950.30-0.33
LME:  ALUMINIUM - 2646.50+1.42 COPPER - 9083.00-0.31
LME:  NICKEL - 16107.00+0.57 TIN - 29034.00+0.73
LME:  LEAD - 2086.50+0.34 ZINC - 3099.00+0.11
FOREX:  USD/JPY - 150.32+0.19 EUR/GBP - 1.0523+0.26
FOREX:  EUR/USD - 1.0523+0.26 GBP/USD - 1.2706+0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 45014.04+0.69 NASDAQ - 19735.12+1.30
STOCKS US: S&P 500 - 6086.49+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39276.39+0.07 TOPIX - 2740.60-0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 19742.46-0.02 SSEC - 3364.65-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8335.81-0.28 CAC40 - 7303.28+0.66
STOCKS EUR:  DAX - 20232.14+1.08
04/12/2024  CBA:  USD - 402.72+3.13 GBP - 510.09+4.09
04/12/2024  CBA:  EURO - 422.90+2.73
04/12/2024  CBA:  GOLD - 34190.47+246.46 SILVER - 400.15+8.89
Սուրճ, հյութ, ջուր ու քաղցրավենիք մեքենայում, երաժշտությունն էլ՝ ըստ ցանկության․ արցախցի Վրեժն ամենաբարձր վարկանիշով վարորդների ցանկում է
20/12/2023 12:49
Կիսվել

Սուրճ, հյութ, ջուր ու քաղցրավենիք մեքենայում, երաժշտությունն էլ՝ ըստ ցանկության․ արցախցի Վրեժն ամենաբարձր վարկանիշով վարորդների ցանկում է

24-ամյա Վրեժ Սաղյանի մեքենայով երթևեկող ուղևորներն աշխատանքից հետո երբեք ծարավ ու քաղցած չեն մնում․ նրա մեքենայում միշտ ջուր ու քաղցրավենիք կա։

Վրեժը մեկն է 120 000 հայերից, ով սեպտեմբերի վերջին ստիպված եղավ թողնել իր տունն Արցախում ու գալ, հաստատվել Հայաստանում։ Հոկտեմբերից արդեն աշխատում էր։

«Երևանում հասկացա, որ պետք է օր առաջ աշխատանքի անցնեմ, որպեսզի կարողանանք տան վարձ տալ, մնացած կարիքները հոգալ։ Որոշեցի տաքսի վարել, միացա Yandex-ին ու վստահորեն կարող եմ ասել՝ եթե լավ աշխատես, գումարն էլ լավ կլինի»,-ասում է Վրեժը։

Ահա թե ինչպես է Վրեժը նախաամանորյա տրամադրություն ստեղծում մեքենայում

Արցախի հերոսական փոքր քաղաքից՝ Մարտունուց է Վրեժի ընտանիքը։ Միշտ ջանասիրաբար է սովորել, բայց 44-օրյա պատերազմից հետո թողել է ուսումը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում և անցել ծառայության։

«Միշտ սիրել եմ կարդալ, նոր բան սովորել։ Վերջին տարիներին շատ էի ռուսերեն գրքեր կարդում, որպեսզի լեզուս բացվեր։ Հիմա հանգիստ հաղորդակցվում եմ ռուսերենով։ Երբեմն ռուս ուղևորները հարցնում են՝ արդյո՞ք ապրել եմ Ռուսաստանում»,-պատմում է Վրեժը։

Մարտունիում ամեն անկյունն անգիր գիտեր։ Երևանում, ասում է, նոր է սովորում փողոցները, երթևեկությունն էլ բարդ է, քանի որ մեքենաներն են շատ, բայց արդեն վարժվել է։

Սուրճ, հյութ, ջուր ու քաղցրավենիք մեքենայում, երաժշտությունն էլ՝ ըստ ցանկության․ արցախցի Վրեժն ամենաբարձր վարկանիշով վարորդների ցանկում է

Վրեժը համեստորեն չցանկացավ լուսանկարվել։ Փոխարենը տրամադրեց լուսանկարներ իր մեքենայից

«Ես սիրում եմ, որ մեքենան միշտ մաքուր լինի, որպեսզի ուղևորը դիսկոմֆորտ չզգա։ Ընկերներս կատակում են, թե փոշու լաթը ձեռքիցս ցած չեմ դնում։ Եվ իսկապես օրվա մեջ մի քանի անգամ մաքրում եմ մեքենան ու հատկապես այն հատվածները, որոնց ուղևորը հաճախ է դիպչում։ Այսօր մի ուղևոր ասում է՝ այնքան մաքուր է մեքենան, ափսոսում եմ ոտքերս գորգերին դնել»,-ժպիտով պատմում է Վրեժը։

Սուրճ, հյութ, ջուր ու քաղցրավենիք մեքենայում, երաժշտությունն էլ՝ ըստ ցանկության․ արցախցի Վրեժն ամենաբարձր վարկանիշով վարորդների ցանկում է

04/12/2024
դրամ
Դոլար (USD)
402.72
+3.13
Եվրո (EUR)
422.90
+2.73
Ռուբլի (RUR)
3.85
+0.10
Լարի (GEL)
141.56
+1.60
34190.47
+246.46
Արծաթ
400.15
+8.89