
«ՄՏՍ ԿՈՆԵԿՏ E353» ՄՈԴԵՄՆ ԱՅԺՄ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԵԼ 2000 ԴՐԱՄՈՎ
Մինչև դեկտեմբերի 31-ը դառնալով «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանի բաժանորդ առնվազն մեկ տարով` «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը կարելի է ձեռք բերել ընդամենը 2000 դրամով` նախկին 10000 դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Նշենք, որ «ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմն ապահովում է ներբեռնման մինչև 21,6 Մբիթ/վրկ և վերբեռնման` մինչև 5,76 Մբիթ/վրկ արագություն: