Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱրարատԲանկը 5 մլն է ներգրավել EFSE-ից՝ ի աջակցություն Հայաստանի ՄՓՄՁ-ներին
10/01/2024 11:41
Կիսվել

ԱրարատԲանկը 5 մլն է ներգրավել EFSE-ից՝ ի աջակցություն Հայաստանի ՄՓՄՁ-ներին

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) վերահաստատում է իր հանձնառությունը խթանելու Հայաստանի տնտեսական զարգացումը` 5 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջնային վարկ տրամադրելով իր երկարամյա գործընկեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին:

Այս նոր վարկային գործիքի նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), հատկապես կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների համար և խթանել Հայաստանում բիզնեսի մրցունակության և ներառականության աճը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՓՄՁ ոլորտի առաջատար ֆինանսավորող կառույց է, որը մեծ փորձ է կուտակել կանանց ֆինանսավորման բնագավառում: EFSE-ի ներդրումն ավելի կամրապնդի Բանկի նվիրվածությունը կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելու և սոցիալ-տնտեսական հզորացմանն ու ներառմանը նպաստելու գործին:

«Մեզ համար պատիվ է շարունակել մեր ուղին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ` մեր վստահելի գործընկերոջ հետ, որը կիսում է տնտեսական զարգացման խթանման մեր տեսլականը: 5 միլիոն ԱՄՆ դոլարի այս ներդրումը վկայում է ՄՓՄՁ-ներին, մասնավորապես կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելու և Հայաստանի տնտեսական լանդշաֆտի վրա նշանակալի ազդեցություն ունենալու մեր համատեղ հանձնառության մասին», – ասել է EFSE-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն:

«Այս ռազմավարական գործընկերությունն արտացոլում է երկրի տնտեսական առաջընթացը խթանելու և միկրո, փոքր ու միջին ձեռնարկություններին հզորացնելու մեր հանձնառությունը: ՄՓՄՁ-ները կենսական դեր են կատարում նորարարության խթանման, աշխատատեղերի ստեղծման և ընդհանուր տնտեսական կայունության ապահովման գործում: Վստահ ենք, որ ֆինանսավորման ոլորտում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի ունեցած փորձի և մեր բանկի լայնածավալ ցանցի և ռեսուրսների շնորհիվ այս համագործակցությունն էական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի ձևավորման վրա»,- իր խոսքը եզրափակել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2