Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
RENAULT-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
15/11/2012 17:36
Կիսվել

RENAULT-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2013 թվականի հունվարի 1-ից Ֆլորիան Հյուտելը կնշանակվի Ռուսաստանում և Եվրասիայի տարածաշրջանում Renault ընկերության մարքեթինգի տնօրեն՝ փոխարինելով ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Յան Պտաչեկին: 

Միևնույն ժամանակ, Յան Պտաչեկը կստանձնի Ուկրաինայում Renault-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ ներկային նույն պաշտոնը գրավող Մարկ Լե Գրաթիեն կշարունակի իր աշխատանքը Renault-ում:

Նշենք, որ Եվրասիայի տարածաշրջանում Renault խմբին են պատկանում Ռուսաստանը և  Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Տարածաշրջանում Renault-ի վաճառքի ծավալը 2012թ-ի առաջին կիսամյակում կազմել է 103 926 ավտոմեքենա (+29,4%՝ 2011թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ): Renault-ի մասնաբաժինը եվրասիական շուկայում կազմում է 6,5%:

Տեղեկանք. 

Ֆլորիան Հյուտելը ուսանել է տնտեսագիտություն Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի ինֆորմատիկայի և կառավարման բարձրագույն դպրոցում (Գերմանիա): 2000 թ-ին սկսել է աշխատել որպես Renault ընկերության կոմերցիոն վարչության վաճառքի և մարքեթինգի տարածաշրջանային մենեջեր Մեծ Բրիտանիայում: 2002թ-ից մինչեւ 2009թ-ը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Renault-ի վարչության մարքեթինգի և գովազդի բաժիններում Ֆրանսիայում և Գերմանիայում: 2009թ-ից հանդիսանում է Renault-ի մարքեթինգի տնօրենը Շվեյցարիայում:

Յան Պտաչեկը ավարտել է Պրահայի տեխնիկական համալսարանը և ուսանել է Փարիզյան բարձրագույն Էկոլ դե Մին ինժեներական դպրոցում, ինչպես նաև Փարիզյան տնտեսական հետազոտությունների համալսարանում և Կամուրջների ու ճանապարհների ազգային դպրոցում: 1994 թվականից աշխատել է Renault-ի Չեխիայի ներկայացուցչությունում որպես մարքեթինգի, գնագոյացման եւ պլա­նա­վոր­ման տնօրեն: 1998թ-ին զբաղեցրել է գնագոյացման ծառայության պետի պաշտոնը Փարիզում: 2000թ-ից մինչեւ 2003թ-ն Renault ընկերության Լիոնի բաժնում աշխատել է որպես  դիլերային ցանցի կոմերցիոն կառավար­ման պատասխա­նա­տու:  2003թ-ին Յան Պտաչեկը Բուխարեստում հանդիսացել է Dacia ապրանքանիշի մարքեթինգի տնօրեն: Իսկ 2004թ-ից մինչև 2007թ-ը Փարիզում զբաղեցրել է մարքեթինգի վարչության Entry-ի շարքի կոմեր­ցիոն տնօրենի պաշտոնը: 2008թ-ից ի վեր Յան Պտաչեկը Ռուսաստանում և Եվրասիայում Renault-ի մարքե­թինգի տնօրենն է:  

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08