Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՑԱՆՑՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է DNS ԴՈՄԵՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՏԻՐՈՒՅԹԱՅԻՆ ՍԵՐՎԵՐ
16/11/2012 17:08
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՑԱՆՑՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է DNS ԴՈՄԵՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՏԻՐՈՒՅԹԱՅԻՆ ՍԵՐՎԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ցանցում գործարկվել է L-Root սերվեր, որի շնորհիվ ընկերության տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները դոմեն անվանումների տիրույթում որոնման արդյունավետության զգալի առավելություն են ձեռք բերել:

DNS-ը`դոմենային անվանումների համակարգը, համացանցի համար յուրօրինակ «հեռախոսագիրք»-է: Հայկական ինտերնետ թրաֆիկի փախանակման Արմիքս (ARMIX) կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել այս համակարգից օգտվելու հնարավորություն: 

Հայաստանը տարածաշրջանի սակավաթիվ այն երկրների շարքում է, որոնց հասանելի է այս կարևոր ծառայության տեղական «պատճեն»-ը: Ինտերնետային L-Root սերվերները պարունակում են վերին մակարդակի դոմենային անուններ, ինչպիսիք են` «.com», «.org», «.net», և «.info»: 

Ինտերնետ ներքին տիրույթային սերվերի առկայությունը ինտերնետից օգտվողներին ընձեռում է մի քանի առավելություն: Մասնավորապես`այն հնարավորություն է տալիս մոտ տասն անգամ արագացնել DNS հարցումներին արձագանքումը` բարձրացնելով ծառայության արագությունն ու կայունությունը թե′ լոկալ հատվածում, և թե′ ամբողջ երկրի տարածքում:

Համացանցից օգտվողներին ընձեռված հիմնական առավելությունն այն է, որ դոմենային անվանումների որոնումը կարող է շարունակվել անգամ այն դեպքում, երբ միջազգային միացումն ընդհատվում է:

«Սա կարևոր և շրջադարձային իրադարձություն է և՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, և՛, առհասարակ, Հայաստանի համար` ինտերնետ համացանցային ծառայությունների մատուցման որակի բարձրացման առումով: Այս սերվերի շահագործումը համահունչ է Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը նպաստելու` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությանը», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հավելելով. «Լոկալ DNS տիրույթային սերվերի ստեղծումը ինտերնետի կիրառումը խթանելու և Հայաստանում տեխնոլոգիաների սեկտորի զարգացմանն աջակցելու մեր ծրագրի մի մասն է»:

Ներկայումս, աշխարհում կա 13 խմբի դասակարգված` մոտավորապես 240 տիրույթային սերվերի «պատճեն»: Դրանք շահագործվում են տարբեր ընկերությունների կողմից, ինչպիսիք են` Նշանակված անվանումների և համարների ինտերնետ կորպորացիան (ICANN), «Վերիսայն»-ի (Verisign), և մի շարք այլ կազմակերպություններ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69