Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագիրը ցանկալի արդյունքն է արձանագրում Սյունիքում
25/01/2024 16:57
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագիրը ցանկալի արդյունքն է արձանագրում Սյունիքում

Սյունեցի իննամյա Սաթենը չի տարբերակում՝ իրեն հրաժեշտ տվող Արմինեն իր հարազա՞տն է, թե՞ ընտանիքի բարեկամը: Նրան անհասկանալի է, թե ինչու են Արմինեին անհատական օգնական կոչում: Աղջնակի համար կարևոր չէ նաև ծրագրի ավարտի մասին ծնողների խոսակցությունը: Իր համար Արմինեն քրոջ նման խաղընկեր է, զբոսանքի ժամանակ՝ զրուցակից, դաս պատրաստելիս՝ աջակցող․ պարզապես՝ հարազատ: Այդ հարցում այլ են Սաթենի ընտանիքի վերաբերմունքը, պատկերացումներն ու հույզերը: Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագիրը զգալիորեն փոխել է Եսայանների կենսակերպը, թեթևացրել մոր հոգսերը: Մինչև ծրագրի մեկնարկը Շուշանը շատ մայրիկների նման տարիներ շարունակ ապրել է կյանքի գերլարված ռիթմով. մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) երեխան հատուկ խնամքի կարիք է ունեցել: Անհատական օգնականը զգալիորեն նպաստել է ընտանիքի բնականոն ռիթմով ապրելուն:

Երկու տարվա կտրվածքով՝ ծրագրով նախատեսված ութ ամսվա ընթացքում, անհատական օգնականի հետ շփումը մի քանի հարցերում է դրական դինամիկա ապահովել՝ Սաթենը ձերբազատվել է ինքնամփոփ հոգեվիճակից, սոցիալիզացվել է և ինքն է փնտրում մարդկանց հետ շփման հնարավորություն: Երեխան դարձել է ավելի ինքնուրույն: Զգալի փոփոխություն կա նաև ընտանիքում. ավագ օգնականի հետ շփման արդյունքում Սաթենի մայրը ձեռք է բերել մասնագիտական որոշ հմտություններ, սկսել է մտածել անձնական զարգացման, հետագայում՝ նաև ծաղիկների բիզնես նախաձեռնելու մասին։

«Անհատական օգնականի շնորհիվ փոխվել է մեր ընտանիքի կենսակերպը. տան անդամներից ամեն մեկն զբաղվում է իր գործով: Սաթենը տատիկից կախվածություն ուներ, միշտ պահում էր իր կողքին: Արմինեի գալով՝ տատիկին էլ մի քիչ ազատություն տվեցինք: Երեխան հիմա անընդհատ ուզում է շփվել, հյուրասիրել, նույնիսկ փողոցում անցորդներին է հրավիրում տուն՝ սուրճի: Հետո ինձ սեղան պատրաստելու և հյուրեր ընդունելու խնդրանքով է դիմում: Ծրագրի ընթացքում թե՛ մյուս երեխայիս՝ Սաթենի զույգ քրոջ հետ զբաղվելու, թե՛ տանն ու դրսում ինչ-որ հարցեր կարգավորելու հնարավորություն եմ ունեցել: Հրաշալի կլիներ, եթե ծրագիրը շարունակական լիներ: Արմինեն գրեթե ընտանիքի անդամ է դարձել: Ամեն դեպքում, եթե նման ծրագիր չլինի էլ, մեր շփումը կշարունակվի՝ զուտ բարեկամական: Պետք է առաջ շարժվել. ինձ նման ծնողները թուլանալու իրավունք չունեն: Եթե մենք թուլանանք, չենք կարողանա հաղթահարել դժվարությունները և օգնել մեր երեխաներին»,-ասել է Սաթենի մայրը՝ Շուշան Նազարյանը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարևոր է ոչ միայն  ծրագրի արդյունավետ ընթացքը, այլև դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալիզացիայի հետագա դինամիկան, անհատական օգնական-ընտանիք օղակում համագործակցության պատրաստակամությունը և այլն: Այս ընտանիքում այդ նախադրյալները կան: Արմինեն ավարտել է ծրագրով հաստատված այցերը, սակայն կա ընտանիքին նաև հետագայում օգտակար լինելու պատրաստակամություն:

Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականները ամսական 60 ժամ երեխայի խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում են ապահովում։

Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: 2023 թվականին ծրագրից օգտվել է 40 ընտանիք: Նրանցից ավելի քան 2 տասնյակը սպասարկվել է տարբեր մարզերում, մասնավորապես Սյունիքում՝ 4 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41