Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ՎՐԱՍՏԱՆՅԱՆ GITI 2012 ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
26/11/2012 11:50
Կիսվել

ՎՐԱՍՏԱՆՅԱՆ GITI 2012 ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և X-Tech նորարարական ստուդիան այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս ՝  ներկայացնելու Թբիլիսիում վերջերս կայացած «Վրաստանյան ՏՏ նորարարության» GITI 2012 համաժողովին հայաստանյան պատվիրակության ձեռքբերումները:

Համաժողովին բիզնեսի և պետական ոլորտներում ներկայացված տասնչորս անվանակարգերից Հայաստանից մասնակցող  բարձր տեխնոլոգիաների ընկերություններն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համապատասխանաբար արժանացել են հինգ և երկու մրցանակների: Այսպես,

– X-Tech ստուդիայի CityBugs ծրագիրն արժանացել է երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն ինտեգրատոր» և «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգերում,

– E-Agro-ն մրցանակի է արժանացել «Բիզնեսի համալիր լուծումներ» անվանակարգում,

– Innovative Greenhouse-ը մրցանակի է արժանացել «Բիզնեսը բիզնեսին՝ լավագույն լուծում» անվանակարգում,

– Instigate-ը մրցանակի է արժանացել  «Լավագույն ՏՏ կրթություն» անվանակարգում՝ Գորիսի վերապատրաստման կենտրոնի իր նախագծով,

– Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մրցանակներ է շահել բիզնես նախագծի  ճիշտ ուղղորդմանը նպաստած «ՏՏ հաջողված նորարարության» և «Լավագույն   տեղեկատվական ռեսուրս» անվանակարգերում:

Համաժողովի շրջանակում, հայաստանյան պատվիրակությունը տասնմեկ պրեզենտացիաներ է ներկայացրել և GITI ցուցահանդեսի հայկական անկյունում ներկայացրել բարձր-տեխնոլոգիական իր լուծումները: Համաձայնություններ են ձեռք բերվել այս տարի ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվելիք «Առանց փողկապների հանդիպմանը» վրացի գործընկերների  մասնակցության վերաբերյալ: Բացի այդ, Instigate ճարտարագիտական ընկերությունը ներկայացրել  է իր նորաբաց մասնաճյուղը Թբիլիսիում:

Վրաստանում կայացած համաժողովին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը  համակարգել էր ԻՏՁՄ-ն՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ, որը սատարում է հայաստանյան ՏՏ ընկերությունների արտահանման կարողությունների զարգացմանը և նպաստում նրանց  գործնական հմտությունների կատարելագործմանը բիզնես հաղորդակցության, մարքեթինգի և վաճառքի ոլորտներում:

2008թ. իր մեկնարկից ի վեր՝ GITI համաժողովը մրցունակությունը և նորարարությունը խթանելու  համար նպատակ ունի նպաստել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, բալթյան, ինչպես նաև  Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ՏՏ ընկերությունների, ասոցիացիաների և կառավարությունների ներկայացուցիչների միջև գործարար կապերի ընդլայնմանը և  գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Համաժողովը կազմակերպում են Վրաստանի  ՏՀՏ բիզնես խորհրդն ու Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների  փոխանակման LEPL գործակալությունը:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39