Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Վիվա-ՄՏՍ. Վիրտուալ ԱՀԿ-ն ճկուն գործիք՝ բիզնես-հաճախորդների համար
07/02/2024 14:10
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Վիրտուալ ԱՀԿ-ն ճկուն գործիք՝ բիզնես-հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ-ի՝ Վիրտուալ հեռախոսային ավտոմատ կայանը (ԱՀԿ) պահանջված գործիք է դարձել բիզնես-հաճախորդների համար: Այն թույլ է տալիս առևտրի, սպասարկման և մարքեթինգային ոլորտներում լավագույն կերպով կառավարել հաճախորդների հետ կապված բոլոր գործողություններն ու հարաբերությունները: Մրցակցային պայմաններում առաջատար դիրքեր զբաղեցնելու տեսանկյունից, դա կարևոր աջակցություն է բիզնես-հաճախորդներին:

Վիրտուալ ԱՀԿ-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով, համակարգված և արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները: Այդ ամենն իրականացվում է ֆիքսված բջջային համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ: Արդյունքում՝ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին և ապահովում.

  • սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
  • ձայնային ողջույն և խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
  • զանգերի բաշխում և բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ կապի ապահովման համար,
  • վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի և բջջային հավելվածի միջոցով:

«Գիտությունն ու տեխնոլոգիաները կատարելագործվում են խելահեղ տեմպերով: Ստեղծվում է ճկուն մոտեցում դրսևորելու, պահանջված ու խելացի առաջարկ ներկայացնելու անհրաժեշտություն, և դա մեզ հաջողվում է: Մենք մեր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել ենք բիզնես-կառավարման կարևորագույն գործիք և արդեն իսկ ստանում ենք դրական արձագանք: Վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայանն (ԱՀԿ) աշխատանքի արդյունավետությանն ու հաճախորդամետությանը նպաստող ծառայություններից մեկն է: Այստեղ ներդրված տեխնոլոգիայի՝ FMC-ի (Fixed Mobile Convergence` ֆիքսված բջջային համակցման) շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ կայանին: Դա շատ կարևոր է  հատկապես վաճառքի և առաջխաղացման մենեջերների համար՝ բիզնես գործընթացներն արդյունավետ և հարմարավետ դարձնելու առումով: Մեզ հաճելի է արձանագրել, որ դրանից օգտվող կորպորատիվ հաճախորդներն արդեն իսկ զգում են ծառայության արդյունավետությունը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի բիզնես-հաճախորդները, վաճառքի և առաջխաղացման մենեջերները կարևոր առավելություն են համարում մեկ գործիքով բազմապրոֆիլ աշխատանք կատարելու հնարավորությունը. հաճախորդ և շահույթ չկորցնելը, բջջային հեռախոսներից ընկերության ներքին հեռախոսահամարներին՝ աշխատակիցների միանալու հնարավորությունը, նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունք ապահովելը:

«Մենք երեք մասնաճյուղ ունենք՝ տարբեր մարզերում: Ունենք նաև վիրտուալ համարներ և կարճ համար: Եթե բոլոր օպերատորները զանգի պահին զբաղված են՝ համակարգող հեռախոսը թույլ է տալիս մնալ սպասման զանգի մեջ:  Եթե հաճախորդը չի սպասում՝ մեզ մոտ արձանագրվում է բաց թողնված զանգ, և մենք կարողանում ենք հետադարձ կապ ապահովել ու սպասարկել հաճախորդին: Այս ամենը մեզ թույլ է տալիս լինել հաճախորդամետ», – ասել է «Մանանա թեքնոլոջի» ընկերության կոմերցիոն տնօրեն Սարգիս Ներսիսյանը:

Վիրտուալ հեռախոսային ավտոմատ կայանն ինտեգրված է Հայաստանի և աշխարհի՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման խոշորագույն համակարգերին` CRM-ներին (Սի-Ար-Էմ): Դա տվյալների հետ աշխատող գործիքների համալիր է, որը թույլ է տալիս ավտոմատացնել, օպտիմալացնել և մեծացնել բիզնես-գործընթացների արդյունավետությունը: Ընդ որում այնպես, որ հաճախորդների հետ հարաբերություններն առավել արդյունավետ դառնան՝ հիմնվելով յուրաքանչյուր հաճախորդի անհատական ցանկության վրա:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91