Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ամփոփվել են  «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության արդյունքները
27/02/2024 15:30
Կիսվել

Ամփոփվել են «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության արդյունքները

Փետրվարի 24-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Սոլոլըրն» ընկերության կողմից անցկացվեց «Քո աշխատանքի բանալին․․․» նախաձեռնության 1-ին խմբի մրցութային փուլի ամփոփիչ միջոցառումը։

Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։ Երկու ամիսների ընթացքում նախաձեռնության 150-ից ավելի մասնակիցներ ՀՀ տարբեր մարզերից ծանոթացել են ծրագրավորման հիմունքներին և օնլայն հարթակի շնորհիվ սովորել ծրագրավորման տարբեր լեզուներ։

Շարունակական բնույթ կրող այս նախաձեռնությունն անվճար է, մասնակցում են վեբկայքերի կամ հավելվածների ծրագրավորման տարբեր լեզուներով, ինչպես նաև տվյալագիտությամբ հետաքրքրված մարզաբնակ երիտասարդները՝ 15-29 տարեկան։ Մասնակցության ընթացքում երիտասարդները «Sololearn» հարթակի միջոցով ստանում են ծրագրավորման տարբեր լեզուների վերաբերյալ բազային գիտելիք, անցնում տարբեր դասընթացներ՝ զուգահեռաբար վաստակելով միավորներ։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանի խոսքով՝ նախաձեռնությունը ընդլայնում է մարզաբնակ երիտասարդների հնարավորությունները, ովքեր կարողանում են առանց իրենց համայնքից դուրս գալու ծանոթանալ ծրագրավորման սկզբունքներին ու լեզուներին և ձեռք բերել որոշակի գիտելիք ու հմտություններ։

Նախաձեռնության շրջանակում ամենաբարձր արդյունք գրանցած գյումրեցի Սլավիկ Ավետիսյանը նշեց, որ «Քո աշխատանքի բանալին․․․» ծրագրավորման գիտելիքներն գործնականում կիրառելու լավ  հնարավորություն էր․ «Նախաձեռնությունը գերազանցեց բոլոր սպասելիքներս, ծրագրավորման գիտելիքները դեռ այսքան հեշտ ու հասանելի չեն եղել»,- ասաց  նա:

Ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել ՏՏ առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ArmBionics ընկերության գործադիր տնօրեն, համահիմնադիր Մարինա Դավթյանը, Krisp ընկերության Արտադրանքի և զարգացման բաժնի ղեկավար Աստի Պիլին և Ինժեներական բաժնի ղեկավար Մելիք Կարապետյանը  խոսեցին երիտասարդների հետ իրենց ընկերությունների արտադրանքի, աշխատանքային գործընթացների ու հաջողության հասնելու իրենց ճանապարհների մասին։

Նախաձեռնության մասնակիցների մի մասը մոտակա ամսվա ընթացքում ուսուցողական վարձատրվող պրակտիկա կանցնեն Հայաստանի տարբեր ընկերություններում՝ սկսելով իրենց աշխատանքային կարիերան:

Նախաձեռնությունը շարունակական է, հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 1-ից։ Հավաքագրումը ներկայումս դեռևս ընթացքի մեջ է, և հետաքրքրված երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից կարող են գրանցվել կից հղմամբ՝ https://shorturl.at/yzOPV

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69