Բիզնես

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2023թ. IV եռամսյակ
20/03/2024 16:53
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2023թ. IV եռամսյակ

2023թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,074,746 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 0.9%-ով կամ 36,256-ով, իսկ 2022թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5.07% կամ 196,518 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,816,271 է: 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.76%-ով կամ 28,887-ով, իսկ 2022թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5.05%-ով կամ 183,456 բաժանորդով։

2023թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Team Telecom-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 1,044,939: 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.23%-ով կամ 42,376-ով, իսկ 2022թ. չորրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 9.04%-ով կամ 86,646 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 962,374 է։ 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.8%-ով կամ 44,068-ով, իսկ 2022թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 9.49%-ով կամ 83,395 բաժանորդով:

2023թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Ucom ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմել է 713,151: 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.1%-ով կամ 7,749-ով, իսկ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.22%-ով կամ 60,195-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 597,856 է, 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.95%-ով կամ 5,643-ով, իսկ 2022թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11.28%-ով կամ 60,608 բաժանորդով:

2023թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Viva-MTS-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 2,316,656: 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.6%-ով կամ 13,869-ով, իսկ 2022թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.19%-ով կամ 49,677 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,256,041 է: 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.91%-ով կամ 20,824-ով, իսկ 2022թ․ չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.78%-ով կամ 39,453 բաժանորդով։

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 3,274,031 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +5.61% կամ +173,990): Viva-MTS` 2,049,133 բաժանորդ (+3.84% կամ +75,817), Team Telecom` 856,918 բաժանորդ (+8.85% կամ +69,657), Ucom` 367,980 բաժանորդ (+8.40% կամ +28,516):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 685,420 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +3.46% կամ +22,941): Viva-MTS՝ 267,523 բաժանորդ (-8.90% կամ -26,140), Ucom` 229,876 բաժանորդ (+16.23% կամ +32,092), Team Telecom` 188,021 բաժանորդ (+9.93% կամ +16,989):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,962,373 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +3.35% կամ +95,909): Viva-MTS՝ 1,813,815 բաժանորդ (+3.89% կամ +67,917), Team Telecom` 660,731 բաժանորդ (-1.67% կամ -11,229), Ucom` 487,827 բաժանորդ (+8.74% կամ +39,221):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 258,475 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +5.32 կամ +13,062): Ucom` 115,295 բաժանորդ ( -0.36% կամ -413), Team Telecom` 82,565 բաժանորդ (+4.10% կամ +3,251), Viva-MTS՝ 60,615 բաժանորդ (+20.29% կամ +10,224):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 1,455 դր. (2022թ.-ի IV եռ. Համեմատ` +2.97% կամ +76 դր.), Ucom` 1,363 դր. (-2.01% կամ -28 դր.), Team Telecom` 973 դր. (-13.66% կամ -154 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 3,288 դր. (2022թ.-ի IV եռ. համեմատ` +8.44% կամ +256 դր.), Team Telecom՝ 2,999 դր. (-3.91% կամ -122 դր.), Ucom` 2,812 դր. (-12.45% կամ -400 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 1,846 դր. (2022թ.-ի IV եռ. Համեմատ` -4.00% կամ -77 դր.), Viva-MTS՝ 1,088 դր. (-19.29% կամ -260 դր.), Team Telecom՝ 362 դր. (-24.27% կամ -116 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ). 

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 621 րոպե (2022թ.-ի IV եռ. համեմատ` -1.43% կամ -9ր.), Team Telecom ` 237ր. (-7.06% կամ -18ր.), Ucom` 125ր. (-3.10% կամ -4ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS՝ 665 րոպե (2022թ.-ի IV եռ. համեմատ` +0.61% կամ +4ր.), Team Telecom` 315ր. (-1.87% կամ -6ր.), Ucom` 268ր. (-2.19% կամ -6ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 25,150ՄԲ (2022թ.-ի IV եռ. համեմատ` -10.35% կամ -2,902ՄԲ), Viva-MTS՝ 6,680ՄԲ (-21.35% կամ -1,813ՄԲ), Team Telecom՝ 1,857ՄԲ (-51.05% կամ -1,937ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 140,250 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +5.96% կամ +7,888), Team Telecom` 129,476 (+82.85% կամ +58,666), Ucom` 50,425 (-5.12% կամ 2,720):

Հետվճարային բաժանորդներ. Ucom՝ 17,167 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +6.08% կամ +984), Viva-MTS` 12,864 (-28.57% կամ -5,144), Team Telecom` 12,429 (22.48% կամ +2,281):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 10,256 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +92.67% կամ +4,933), Team Telecom` 7,368 (+18.67% կամ +1,159), Viva-MTS` 4,271 (-30.91% կամ -1,911):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva-MTS` 136,850 (2022թ.-ի IV եռ. համեմատ` -22.65% կամ -40,070), Team Telecom` 89,260 (+13.29% կամ +10,472), Ucom` 55,639 (-2.95% կամ -1,694):

Հետվճարային բաժանորդներ. Viva-MTS` 30,133 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +134.19% կամ +17,266), Team Telecom` 10,269 (+116.60% կամ +5,528), Ucom` 6,310 (+18.23% կամ +973):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva-MTS՝ 4,510 (2022թ.-ի IV եռ. համեմատ` +116.1% կամ +2,423), Ucom` 8,150 (-38.56% կամ -5,114), Team Telecom` 8,678 (+201.74% կամ +5,802):

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33