Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
28/03/2024 13:32
Կիսվել

IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով, համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան: Նոր սարքավորումներով հագեցած լսարանները կրթական մոտիվացնող միջավայր են ապահովում:

Հինգ տարվա ընթացքում՝ 2019 թվականից մինչև օրս, ուսանողների և ստարտափների համար կրթական ժամանակակից պայմաններ ապահովելու նպատակով, գործընկեր կազմակերպությունները 11 լսարան և համատեղ աշխատանքի տարածք են բացել ՀԱՊՀ-ում: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է 184 մլն դրամ:

Կրթական ժամանակակից պայմաններով լսարանների գործարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, բուհի ռեկտորը և պրոֆեսորադասախոսական կազմը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ու ներկայացուցիչներ, ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները, գործադիր տնօրենը և միության այլ անդամներ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ողջույնի խոսքում նշել է, որ կրթության և բիզնեսի միջև կապերի ամրապնդման համար կարևոր են ոչ միայն համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, այլ նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ կրթական ծրագրերի մշակումը և ներդրումը, որոնք առավելապես կհամապատասխանեն շուկայի փոփոխվող պահանջներին։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև տնտեսական աճի ներառականության ապահովման գործում տեխնոլոգիաների նշանակությունը։ Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել դրանց կիրառության անհրաժեշտությանը տնտեսության տարբեր ճյուղերում, ինչին ուղղված քայլ է նաև Վիվա-ՄՏՍ-ի ու ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր ստեղծված կենտրոնը:

«Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ ինքս 1997-ից մինչև 2006 թթ. հենց այս հարկերում եմ անցել բակալավրից մինչև մագիստրոս, այնուհետև՝ թեզի պաշտպանության Ճանապարհը: Շատ հաճելի է տեսնել միջավայրի փոփոխությունն ու ՏՀՏ միության և Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը: Իրականում, կրթական միջավայրի փոփոխությունը, դրա՝ ժամանակի պահանջներին, մտածողությանն ու ինովացիոն տեխնոլոգիաներին համապատասխանեցնելը ոչ միայն կարևոր է, այլև՝ անհրաժեշտ: Կարծում եմ՝ այն, ինչ այստեղ ստեղծվել է տարիների ընթացքում, կմոտիվացնի ուսանողներին և կնպաստի ավելի մեծ հոսքի ձևավորմանը՝ բնական գիտությունների և ինժեներության ուղղությամբ: Դա ռազմավարական կարևոր ուղղություն է մեր պետության համար»,- ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

«Եթե կրթական համակարգը ճկուն չլինի՝ երիտասարդությունը պարզապես հետ կմնա ժամանակակից աշխարհի զարգացումներից: Այդ ամենը թույլ չտալու համար, մենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ գործնական քայլեր ենք կատարել տարիներ առաջ: Մեր ուշադրության կենտրոնում է եղել և´ մատուցվող նյութի բովանդակությունն ու դրա պահանջված լինելը, և´ մոտիվացնող միջավայրի ստեղծումը: Ամեն ինչ պետք է լինի տրամադրող, զարգացնող և ժամանակակից: Այս լսարանում սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը: Ավելին, արդեն ոչ ոքի հնարավոր չէ զարմացնել բջջայինով «խելացի տուն» կամ «խելացի այգի» կառավարելու հնարավորությամբ: Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության (data science), վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ: Կրթական միջավայրը պետք է լինի տրամադրող, լաբորատորիաները՝ հագեցած, դասավանդողները՝ փորձառու, դասավանդման նյութը՝ գործնականում փորձարկված: Կրթական համակարգը պետք է թողարկի պահանջարկված մասնագետների, և այս գործում մեծ է բուհ-բիզնես կապի անընդհատությունը: Մենք հենց դրա համար ենք այստեղ»,- ասել է Վիվա-ՄՏՍ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«2019 թվականից սկսած, Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով, վերանորոգել ենք ՀԱՊՀ 9-րդ մասնաշենքի 7-րդ հարկի լսարանները՝ դրանք հագեցնելով համակարգիչներով և այլ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից ուսուցում կազմակերպելու համար։ Մենք շատ հպարտ ենք կատարած աշխատանքի համար և այս ծրագիրը փորձում ենք ավարտին հասցնել։ Նշեմ, որ արդեն իսկ վերանորոգել ենք 11 լսարան և դրանք ապահովել մոտավորապես 100 համակարգչով և այլ սարքավորումներով։ Այսպիսի կրթական միջավայր ստեղծելով՝ մենք փորձում ենք մոտիվացնել ուսանողներին սովորելու և նոր գաղափարներ առաջ բերելու հարցում։ Շատ կարևոր է այսպիսի մոդելները ներդնել նաև այլ համալսարաններում։ Կցանկանայի նաև կարևորել մասնավոր հատված-բուհ և Միության երկու անդամների՝ ՀԱՊՀ-ի և Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը, որը փայլուն օրինակ է համագործակցության համատեքստում»,- ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

«Պետք է նշեմ, որ այս ծրագրերը նպաստելու են տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտացում ստացող ուսանողների մրցունակ կրթության կազմակերպմանը և սա հնարավորություն է` լաբորատոր ենթակառուցվածքների և պայմանների ապահովմամբ կազմակերպելու որակյալ կրթություն: Ցանկացած առիթով խոսում ենք նորարարության, խելացի լուծումների, թվայնացման մասին: Մենք ապահովում ենք ընթացքը, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան մրցունակ կրթության արդյունքում ապագայում ստեղծել այնպիսի նորարարություն, որը կնպաստի երկրի թվայնացմանը, մասնավոր բիզնեսի գործունեության որակի բարձրացմանը: Ծրագիրն իրականացվել է ՏՀՏ գործատուների միության, Վիվա-ՄՏՍ ընկերության և ՀՊՃՀ համատեղ ջանքերով և այս եռամիասնությունը վստահություն է ստեղծում, որ համագործակցությունը կլինի շարունակական», – ասել է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը:

Միջոցառման ընթացքում կայացել է նաև «Հեռահաղորդակցություն և կապ, IoT համակարգեր» դպրոցական ծրագրի շնորհանդեսը։ Ըստ էության, սա 2015 թվականից մեկնարկած կարևոր գործընթացի ձեռքբերում է: Համատեղ ջանքերով, ԿԳՄՍ նախարարությունը, Վիվա-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և ՏՀՏ գործատուների միությունն ավագ դպրոցներում սկսել են իրականացնել ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիր, որը երկարաժամկետ ներդրում է ՏՀՏ ոլորտում երիտասարդների մասնագիտացման ուղղությամբ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել և փորձարկվել է լաբորատոր 3 ստենդ՝ «Խելացի տուն», «Պաշտպանված տուն» և «Խելացի այգի»։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41