Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ առանց սահմանափակումների. հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից
09/04/2024 16:06
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ առանց սահմանափակումների. հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից

Ֆիլմեր ու սերիալներ դիտելու մշակույթը, ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված, թվային փոխակերպման է ենթարկվել ամբողջ աշխարհում։ Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ։

Արվեստի ամենասիրված տեսակներից մեկի՝ կինոյի հանդեպ հայ հասարակության հետաքրքրությունը միշտ առանձնահատուկ է եղել։ Կինոն ամենաերիտասարդ, բայց և  արվեստի ամենամեծ ժողովրդականություն վայելող ճյուղերից մեկն է աշխարհում: Հայկական կինոարվեստի սկզբնավորումը և զարգացումը տեղի են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիային գրեթե զուգընթաց։ Վիվա-ՄՏՍ-ի և առաջին հայկական սթրիմինգային հարթակ հանդիսացող «Kinodaran»-ի միջև վերջերս մեկնարկած համագործակցության շնորհիվ հայկական կինոժառանգությունը և մերօրյա կինոն Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար դարձել են է՛լ ավելի հասանելի։ Այդ գործակցության շնորհիվ «Kinodaran»-ը  «START+», «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև  մի շարք կորպորատիվ սակագնային պլանների բաժանորդների համար հասանելի է դարձել առանց բաժանորդագրության վճարի։

«Kinodaran»-ը Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ նպատակ ունի հայկական կինոն ու կինոդիտման մշակույթը դարձնել ավելի հասանելի ու ժամանակի պահանջներին համահունչ:

Հայ կինոյի օրվան ընդառաջ (նշվում է ամեն տարի՝ ապրիլի 16-ին) Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու «Kinodaran»-ի  համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը ներկայացրել են համագործակցության մանրամասները։

«Կինոն զարմանալի արվեստ է, որը կարող է գերել յուրաքանչյուրին հատկապես մեր օրերում, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել վառ, ռեալիստական կինոիրականություն։ Զարմանալի չէ, որ 2023 թվականի դեկտեմբերից «Kinodaran»-ը, որը տրամադրում է հայերեն բովանդակություն, դարձել է մեր հաճախորդների ամենասիրելի հավելվածներից մեկը։ Վիվա-ՄՏՍ-ը, լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը Հայաստանում, միշտ ձգտում է իր հաճախորդներին տալ ավելին, քան բջջային կապն է: «Kinodaran»-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին օգտվել ֆիլմերի, հեռուստասերիալների և վավերագրական ֆիլմերի հարուստ կատալոգից և ստանալ դիտման եզակի փորձառությամբ անմոռանալի տպավորություններ: Ուրախ ենք, որ մեր հաճախորդները կարող են վայելել բարձրորակ կոնտենտ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Kinodaran»-ը գեղարվեստական, անիմացիոն ու վավերագրական ֆիլմերի, սերիալների, ժամանցային հաղորդումների ու մուլտֆիլմերի  լայն ընտրություն առաջարկող հայկական առաջին սթրիմինգային հարթակն է։ Ֆիլմերը կարելի է դիտել ինտերնետին միացված ցանկացած սարքով՝ սմարթֆոնով, համակարգչով, հեռուստացույցով կամ պլանշետով։ Սիրելի հաղորդումները կարելի է դիտել անսահմանափակ՝ ցանկացած հարմար ժամի։ Այստեղ միշտ կարելի է գտնել նոր և հետաքրքիր բովանդակություն, քանի որ «Kinodaran»-ի ֆիլմացանկն անընդհատ համալրվում է: Այն ներկայացնում է ամբողջովին հայալեզու բովանդակություն՝ առանց գովազդային ընդհատումների։

««Kinodaran»-ը հայկական ժամանակակից սթրիմինգային հարթակ է, որը ստեղծվել է բացառապես հայ փորձառու և տաղանդավոր ծրագրավորողների կողմից։ Մեր հավելվածը հասանելի է բոլոր սարքերում՝ iOS ու Android համակարգերում, սմարթ հեռուստացույցներում և վեբ հարթակներում: Այժմ ունենք 2 միլիոնից ավելի օգտատեր և 50-ից ավելի կինոարտադրող գործընկեր։ «Kinodaran»-ն արդեն սկսել է նաև սեփական նախագծերի նկարահանումը՝ նպատակ ունենալով որակի նոր նշաձող սահմանել Հայաստանում։ Նշանակալի ենք համարում առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի հետ այս համագործակցությունը նաև այն պատճառով, որ ընկերությունը կանգնած է հայկական կինոյի կողքին: Համագործակցությունը խթան կդառնա Հայաստանում կինոյի ոլորտի զարգացման ու առաջընթացի համար։ Մեր տեսլականի հիմքում «Kinodaran»-ն աշխարհի բոլոր հայերի համար հասանելի դարձնելն է: Եկեք իրականացնենք միջազգային մակարդակի այնպիսի նախագծեր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, թե հայկական ֆիլմեր ու սերիալներ չեն նայում, դիտեն դրանք «Kinodaran»-ում», – ասել է «Kinodaran»-ի  համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը։

«Kinodaran»-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել «Kinodaran» հավելվածը կամ այցելել kinodaran.com կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ և կարգավորումների բաժնում լրացնել հեռախոսահամարը։ Եթե հեռախոսահամարը կցված է համապատասխան սակագնային պլանին, ապա բաժանորդագրությունն անմիջապես կակտիվանա։

Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69