Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվա-ՄՏՍ. «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանն սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
26/04/2024 11:27
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանն սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը

17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ պատմածները զգալիորեն նպաստել են դրան:

Շուրջ մեկ տարի առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտ Տիգրանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արատես գյուղի ուսումնական կենտրոնում վրանային ճամբարին և որոշել է տեղի ուսումնական կենտրոնում մի փոքրիկ աստղադիտարան ստեղծել:

Բյուրականի աստղադիտարան կատարած այցը, 2.6-մետրանոց աստղադիտակի աշխատանքին մոտիկից ծանոթանալու հնարավորությունը, ինչպես նաև աստղադիտարանի գործունեության պատմությունը որոշիչ են դարձնել Տիգրանի համար:

«Առաջին անգամ էի աստղադիտարանում, շատ նոր գիտելիք ստացա: Ծանոթացա 2.6-մետրանոց դիտակի հետ ու ոգևորություն արթնացավ՝ շարունակելու իմ ընտրած ճանապարհը Հայաստանում: Մենք հնարավորություններ ունենք, և ինչ-որ մեկը պետք է լինի, որ օգտվի այդ հնարավորություններից», – ասել է Տիգրանը:

Նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլև՝ համապատասխան հնարավորություն: Նման հնարավորություն Տիգրանն ստացել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու առաջատար ընկերությունների փորձը և ստանալու ստարտափ հիմնելու վերաբերյալ գիտելիք:

Ծրագրին մասնակցության առաջին փուլի շրջանակում Տիգրանն արդեն հասցրել է շփվել բազմամյա փորձ և Հայաստանում զգալի հաջողության հասած տարբեր ընկերությունների և հիմնադրամների ղեկավարների հետ: Երկրորդ փուլով նախատեսվում են աշխատարաններ, որտեղ ուսուցումը կիրականացվի մենթորների հետ: Մասնակիցները կաշխատեն փոքր խմբերում և կկարողանան իրենց գաղափարները ներկայացնել քննարկման՝ իրականացման հեռանկարները գնահատելու համար:

«Ծրագիրը փոխելու է իմ կյանքը։ Այլևս առաջվա նման չի լինելու: Պարտության դեպքում սխալների հիման վրա նորը կսովորեմ: Իսկ հաղթանակի դեպքում դպրոցս հպարտանալու առիթ կունենա», – ասել է Տիգրանը:

Աշխատարաններում մշակված և լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 000 000 դրամ է։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն ամռանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02