Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Kaspersky Symphony XDR. նոր հնարավորություններ և բիզնեսի կիբեռանվտանգության կառավարման միասնական կոնսոլ
30/04/2024 11:31
Կիսվել

Kaspersky Symphony XDR. նոր հնարավորություններ և բիզնեսի կիբեռանվտանգության կառավարման միասնական կոնսոլ

«Կասպերսկի» ընկերությունը ներկայացնում է Kaspersky Symphony XDR 2.0 նորացված լուծումը: Հիմնական նորամուծություններից մեկը Kaspersky Single Management Platform (SMP) հարթակն է՝ միասնական ինտերֆեյս, որն ապահովում է տեղեկատվության ամբողջական ներկայացում և տվյալների ու գործընթացների կենտրոնացված կառավարում։ SMP հարթակի շնորհիվ Kaspersky Symphony XDR-ում իրագործվել են միջադեպերի արձագանքման գործընթացների ավտոմատացման ճկուն գործիքներ, հետաքննության գրաֆի միջոցով գրոհի ամբողջական պատկերը վերականգնելու հնարավորություն, ինչպես նաև միջադեպերի կառավարման նոր եղանակներ:

Ընկերությունը հայտնում է, որ լուծման նոր տարբերակում ավելացվել է հատուկ գրաֆ, որն օգտագործում է միջադեպերի մասին տեղեկատվությունը, ծանուցումները, իրադարձությունները, EDR-ի տվյալները, Kaspersky Threat Intelligence-ի տվյալները և համատեքստային հարստացումը՝ տարբեր օբյեկտների միջև փոխհարաբերությունները կառուցելու և պատկերելու համար: Միասնական գրաֆը թույլ է տալիս պահպանել հետաքննության առաջընթացը գծապատկերում, որպեսզի օգտատերերը կարողանան կատարել հետաքննության իրենց մասը և հղումը փոխանցել գործընկեր վերլուծաբանին՝ հետագա գործողությունների համար: Տեղեկատվական անվտանգության մասնագետները կարող են խմբագրել գրաֆը, այդ թվում՝ ձեռքով. որոնել բացակայող տարրերը իրադարձությունների որոնման միջոցով և ավելացնել համապատասխանող իրադարձությունները գրաֆի վրա:

Միջադեպերին ավտոմատացված արձագանքն իրականացվում է փլեյբուկերի միջոցով։ Սա պատրաստի և օգտատերերի սցենարների միջոցով հետաքննության և միջադեպերին արձագանքելու գործընթացների ավտոմատացման առաջադեմ ֆունկցիոնալ է։ Փլեյբուկերն օգտագործում են ալգորիթմ արձագանքման գործողությունների հաջորդականությունից, որոնք օգնում են վերլուծել և մշակել միջադեպերը կամ ահազանգերը: Դրանք արագացնում են սովորական գործողությունները, ազատում են անվտանգության մասնագետների ժամանակը՝ ավելի բարդ միջադեպեր ուսումնասիրելու համար, և թույլ են տալիս նվազագույնի հասցնել սխալների քանակը հաճախակի կրկնվող իրավիճակներում՝ բարելավելով միջադեպերի մշակման արագությունն ու ճշգրտությունը:

Միջադեպերի կառավարման hարմար միջերեսի շնորհիվ ՏԱ վերլուծաբանները կարող են տեսակավորել ահազանգերը, հարստացնել տվյալները, նշան դնել միջադեպերին MITRE ATTACK մատրիցի միջոցով և գործարկել արձագանքման գործողություններ: Դա ընդլայնում է ՏԱ թիմերի հնարավորությունները միջադեպերի հայտնաբերման և հետաքննության գործում, բարձրացնում ահազանգերի մշակման արդյունավետությունը, ինչպես նաև նպաստում է համակարգված արձագանքմանը:

SMP-ի մոնիտորինգի վահանակը ՏԱ թիմերին հնարավորություն է տալիս ստեղծել տարբեր կարգավորումներով սեփական վիջեթներ, ինչպես նաև վիջեթներով դասավորություններ՝ իրադարձությունների պահանջվող տեսակների համար:

«Kaspersky Symphony XDR-ը լուծում է այն կազմակերպությունների համար, որոնք ձգտում են իրագործել կիբեռանվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցում: Դրա կազմում են սերտորեն ինտեգրված գործիքներ, որոնք թույլ են տալիս ապահովել համապարփակ պաշտպանություն ինչպես զանգվածային սպառնալիքներից, այնպես էլ բարդ թիրախային գրոհներից: Ընդ որում, ընկերությունները չունեն ՏԱ համապատասխան պրոդուկտների ընտրության վրա ռեսուրսներ ծախսելու և դրանք առանձին-առանձին ներդնելու կարիք. Kaspersky Symphony XDR-ը միանգամից բավարարում է կիբեռպաշտպանության ոլորտի բոլոր պահանջմունքները,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում կառավարիչ տնօրեն Աննա Կուլաշովան:- Մեր լուծման նոր տարբերակը միավորում է ենթակառուցվածքների պաշտպանվածության բարձր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ գործիքների մեծ մասը կառավարման և մոնիտորինգի միասնական միջերեսում: Դա ազատում է ՏԱ թիմերի ռեսուրսները և բարձրացնում է միջադեպերի հայտնաբերման և արձագանքման արդյունավետությունը»:

Kaspersky Symphony XDR-ի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է լուծման էջում։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02