Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
2012Թ.-ԻՆ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 5.8%
17/01/2013 15:04
Կիսվել

2012Թ.-ԻՆ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 5.8%

2012 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 3460,2 հազար տոննա, ինչը 5,8%-ով գերազանցում է 2011 թվականի համապատասխան ցուցանիշը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի»  ընկերության Մամուլի ծառայությունից՝ հաշվետու տարում արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալն աճել է 9,4%-ով և կազմել 491,9 հազար տոննա, իսկ ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1369,8 հազար տոննա բեռ, ինչը 1,4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Միևնույն ժամանակ, բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 1598,5 հազար տոննա (աճը՝ 8,9%):

Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականին 3,8%-ով ավելացել է բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1451 տոննա՝ 2011 թվականին գրանցված 1398 տոննայի դիմաց:

Նշենք նաև, որ 2012 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, մեկ բեռնատար վագոնի շրջանառությունն արագացել է 0,6 օրով կամ 18,8%-ով: Հաշվետու տարում մեկ վագոնը շրջանառությունում է գտնվել միջինում 3,2 օր: Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականին կազմել է 4516 տկմ նետտո/վագոն, ինչը 17.8%-ով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը:

Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 365,7 լոկ-կմ, ինչը 5,9%-ով գերազանցում է  2011 թվականի ցուցանիշը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11