Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ
17/05/2024 13:48
Կիսվել

Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Մայիսի 17-ը Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության օրն է, որը կապված է  1865 թվականի մայիսի 17-ին Հեռահաղորդակցության միջազգային միության ստեղծման հետ։

Այսօր Հեռահաղորդակցության միջազգային միությունը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործակալություններից է և համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների տարածման ուղղությամբ և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։

Այս գործակալությունը ստեղծվել է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաները նպաստում են ՄԱԿ-ի գլոբալ նպատակների իրականացմանը, իսկ հեռահաղորդակցությունը մարդկության հետագա զարգացման և առկա խնդիրների լուծման հիմքեր ու հնարավորություններ ստեղծող ոլորտ է։

Հայաստանն էլ Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է, և Ucom-ը որպես Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություն իր բաժանորդներին է առաջարկում կապի ծառայություններ և որակյալ ու արագ ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև բաժանորդների կողմից շատ պահանջված փաթեթային լուծումներ։

«Ucom-ը Հայաստանում բազմաթիվ բաժանորդներ ունի, և այս պահին մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցը, որպեսզի երկրի բոլոր անկյուններում մեր հայրենակիցները կարողանան բարձրորակ ինտերնետ կապից օգտվել։ Սա մեծ պատիվ է մեզ համար և մեծ պատասխանատվություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր բաժանորդների մեծ մասն ընտրում է օգտվել մեր ծառայություններից փաթեթային տարբերակով՝ վստահելով մեզ թե՛ բջջային կապի, թե՛ ֆիքսված ինտերնետի և թե՛ հեռուստատեսության հարցում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը։ Մասնավորապես, անցած և ընթացիկ տարիների ընթացքում ֆիքսված ցանցը գործարկվել է 6 նոր բնակավայրերում։ Ցանցի ընդլայնման և արդիականացման համար ընկերությունը համագործակցում է աշխարհում առաջատար Nokia ընկերության և այլ միջազգային գործընկերների հետ, իսկ նոր ու ժամանակակից հեռուստատեսության լուծումները ներդրվում են միջազգային MediaKind ընկերության հետ համագործակցությամբ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25