Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՄՏՍ HAY-FI» ՇԱՐԺԱԿԱՆ ՄՈԴԵՄԸ
18/01/2013 15:57
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՄՏՍ HAY-FI» ՇԱՐԺԱԿԱՆ ՄՈԴԵՄԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «ՄՏՍ Hay-Fi» շարժական փոքր մոդեմը, որը թույլ է տալիս ստեղծել ինտերնետի մուտքի շարժական կետ` ընկերների, ընտանիքի անդամների և շարժուն աշխատանքային խմբերի համար:

Գրպանում տեղավորվող և ինտերնետ հասանելիության ամենօրյա կարիքները բավարարող հարմարավետ այս սարքն ընձեռում է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ ինտերնետ հասանելիության ապահովում և ներքին ցանցի ստեղծում մինչև 10 սարքի համար (նոութբուք, սեղանի համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն), պաշտպանված ներքին անլար ցանցի ստեղծում, անմիջապես համակարգչից SMS-ների ուղարկում և ստացում:

«ՄՏՍ Hay-Fi» մոդեմը գործարկելու համար անհրաժեշտ է պարզապես տեղադրել համապատասխան բջջային քարտն «ՄՏՍ Hay-Fi»-ի մեջ: Եթե սարքը չունի Wi-Fi-ի հնարավորություն, այն կարելի է «ՄՏՍ Hay-Fi»-ին միացնել USB լարի միջոցով:

«ՄՏՍ Hay-Fi»-ի միջոցով կարելի է մուտք գործել ինտերնետ ու ստեղծել ներքին ցանց ցանկացած տեղում և ցանկացած պահի: 

«ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32000 դրամ: Այն համատեղելի է ստորև բերված «ՄՏՍ կոնեկտ» չորս սակագնային պլաններից յուրաքանչյուրի հետ:

Ի դեպ, առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը տրամադրվում է հատուկ պայմաններով.

Սակագնային պլան

ՄՏՍ Hay-Fi

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»

անվճար

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +»

անվճար

«ՄՏՍ կոնեկտ 256»

5000 դրամ

«ՄՏՍ կոնեկտ ուսանողական»

3000 դրամ

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52