Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՑԵԼ Է ISO 26000 ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԳԻՐ
31/01/2013 17:08
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՑԵԼ Է ISO 26000 ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԿԱՅԱԳԻՐ

Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում բջջային ծառայություններ մատուցող առաջին ընկերությունն է, որը հաջողությամբ սկսեց կիրառել ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:

ISO 26000 կատարողականի գնահատումը սահմանում է կազմակերպության կատարողական արդյունավետությունը և սոցիալապես պատասխանատու գործելակերպի անընդհատ բարելավումը: Որպես ուղեցույցներ` ISO 26000-ն առաջարկում է լուծումների բազմաթիվ տարբերակներ, որոնց ընտրության հարցում կազմակերպությունը կարող է դրսևորել ազատ մոտեցում:

ISO 26000-ը կազմակերպություններին խրախուսում է վերանայել շահառուների հետ իրենց հարաբերությունները և ընտրել ISO 26000-ի այն հանձնարարականները, որոնք ընկերությունների համար առավել կիրառելի են` համապատասխան ոլորտներում հասարակության հետ կապ հաստատելու և պահպանելու համար:

ISO 26000-ն ներառում է սոցիալական պատասխանատվության առանցքային յոթ կետ, որից յուրաքանչյուրի մասով ներկայացվում են հիմնական խնդիրները և տրվում համապատասխան քայլեր ու գործողություններ ձեռնարկելու հանձնարարական-խորհուրդներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարողական արդյունավետությունը գնահատվել է բոլոր ցուցանիշներով: Ընդ որում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ փորձաքննությունն է անցել ներկայացված յոթ կետով (Կազմակերպության կառավարում, Մարդու իրավունքներ, Աշխատանքային գործընթացներ, Շրջակա միջավայր, Արդար գործառնական գործընթացներ, Սպառողին վերաբերող խնդիրներ, Համայքային ներգրավվածություն և զարգացում): Նշված սկզբունքները ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած հիմնարար արժեքներին համապատասխանում են ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից:

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում տեղի Է ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և The CSR ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարթին Նոյղեյթերի համատեղ մամուլի ասուլիսը:

Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես ասել է. «Հաջողությամբ անցնելով ISO 26000-ի փորձաքննությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ապացուցեց կորպորատիվ գործելաոճի բարձր ստանդարտներին իր հավատարմությունն ու համապատասխանելու վճռականությունը, այլև վերահաստատեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ընկերության ռազմավարության մաս է կազմում»:

Մարթին Նոյղեյթերն ասել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ն աշխարհում եզակի ընկերություններից է, և միակն է ԱՊՀ երկրներում, որ ստացել է հաստատման վկայագիր` ISO 26000 ուղեցույցների հանձնարարականներն իրականացնելու վերաբերյալ»:

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44