Բիզնես

USD BUY - 368.50-0.50 USD SELL - 371.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 109.20-1.90 WTI - 102.50-2.77
COMEX:  GOLD - 4629.90+0.33 SILVER - 75.95+2.06
COMEX:  PLATINUM - 2000.70+0.42
LME:  ALUMINIUM - 3522.00+1.38 COPPER - 12996.50+0.07
LME:  NICKEL - 19365.00-0.53 TIN - 49423.00+0.42
LME:  LEAD - 1949.00-0.33 ZINC - 3344.50-0.49
FOREX:  USD/JPY - 157.02-0.03 EUR/GBP - 1.1717-0.14
FOREX:  EUR/USD - 1.1717-0.14 GBP/USD - 1.3572-0.24
STOCKS RUS:  RTSI - 1119.49+0.00
STOCKS US: DOW JONES - 49499.27-0.31 NASDAQ - 25114.44+0.89
STOCKS US: S&P 500 - 7230.12+0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93-0.14 CAC40 - 8114.84+0.00
STOCKS EUR:  DAX - 24292.38+0.00
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
Վիվա-ՄՏՍ. «Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
18/06/2024 10:38
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. «Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք

Զեյնալյանների առօրյան և ապրելու օրակարգը փոխվել է առաջնեկի՝ Դավիթի լույս աշխարհ գալուց ամիսներ անց: Փոքրիկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Ծնողները երեխայի մոտ զարգացման խնդիրներ են նկատել հասակակիցների հետ համեմատության միջոցով: Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական: Արցախից Սյունիքի մարզի Կապան քաղաք տեղահանված ընտանիքի համար կարևոր աջակցություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագիրը: Երիտասարդ ծնողների հոգսերը մասամբ մեղմվել են: Երկրորդ երեխայի՝ դստեր ծննդից հետո էլ սկսել են մտածել հետաձգված խնդիրների լուծման և նոր տուն ունենալու մասին:

Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համար կարևոր է ոչ միայն ծրագրի արդյունավետ ընթացքը, այլև դրա շարունակական ազդեցությունը, մասնավորապես՝ երեխայի կայուն վարքագծի պահպանումը, սոցիալիզացիայի հետագա դինամիկան, անհատական օգնական-ընտանիք օղակում գործակցության պատրաստակամությունը և այլն: Այս ընտանիքում այդ նախադրյալները կան: Չորսամյա Դավիթի անհատական օգնականը՝ Ալվարդ Միրզոյանը, ֆիզիոթերապևտ է: Երեխային ճանաչում է դեռ Կապանի վերականգնողական կենտրոնում անցած բուժման կուրսերից: Այժմ էլ Դավիթի սոցիալիզացիայով է զբաղվում, զուգահեռաբար օգնում է մորը, որպեսզի մայրը նորածին դստեր խնամքի համար ազատ ժամանակ ունենա:

«Դավիթը տասն ամսական էր, երբ նկատեցինք, որ չի նստում: Իր հասակակիցների նման շարժուն չէր: Նյարդաբանն ախտորոշեց մանկական ուղեղային կաթված: «Անհատական օգնական» ծրագիրը շատ կարևոր է և´ Դավիթի, և´ ինձ համար: Դավիթը դարձել է ավելի համբերատար: Նույնը կարող եմ ասել նաև իմ մասին. նյարդերս ավելի հանգիստ են, գիտեմ, որ Դավիթը անհատական լավ օգնական ունի: Ես արդեն հասցնում եմ լիարժեք զբաղվել երկրորդ բալիկիս մեծացնելու հարցերով: Եթե կան մայրեր, որոնք բախվել են նույն խնդրին՝ թող չհուսահատվեն: Ինքս էլ հավատում եմ, որ Դավիթն անպայման քայլելու է», – ասում է մայրը՝ Արաքս Հարությունյանը:

Երիտասարդ տանտիրուհու ժամանակացույցը բավականին բեռնաթափվել է: Արաքսը մասնակցել է դասընթացների և կատարելագործել վարսահարդարի հմտությունները: Ավելի հանգիստ է դստերը մեծացնելու հարցում, փորձում է ոգևորել ամուսնուն՝ կիսակառույց մի շինություն տուն դարձնելու հարցում:

Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականները ամսական 60 ժամ երեխայի խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում են ապահովում։

Վերջին երեք տարվա ընթացքում «Անհատական օգնական» ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: Վերջին ծրագրում ընդգրկվել է նաև Արցախից տեղահանված 4 ընտանիք:

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97