Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը
20/06/2024 16:49
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը

Վերանորոգումից հետո ՎՏԲ–Հայաստան Բանկը  վերաբացել է Նոր Նորք համայնքում գործող մասնաճյուղը։ Բանկն ընդլայնել է գրասենյակի տարածքը մինչև 300 քմ, որտեղ կսպասարկվեն ավելի քան 15 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդներ։ Մասնաճյուղում բացվել է նաև «Պրիվիլեգիա» սպասարկման հատուկ գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար:

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում թիվ 15 մասնաճյուղը գործում է 2014թ․-ից։ Հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ Բանկը թարմացրել է գրասենյակի դիզայնը և ընդլայնել է վերջինիս տարածքը: Աշխատատեղերի ձևավորումն ու դասավորվածությունը մտածված են այնպես, որ հաճախորդները ստանան անհատական մոտեցում և հարմարավետություն սպասարկման բոլոր փուլերում: Մասնաճյուղի տարածքում տեղադրված են երկու բանկոմատ, որոնք հասանելի են 24 ժամ, և վճարային տերմինալ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի քան 300 բանկային գործարք՝ առանց պլաստիկ քարտի կիրառության:

Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր: Բացվել է նաև առանձնացված «Պրիվիլեգիա» գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար: Այստեղ նրանք կարող են ստանալ անհատական մենեջերի խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցի վերաբերյալ։

«Այսօր երկրում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 53 մասնաճյուղ: Երևանում գործում է 22 մասնաճյուղ: Մենք աշխատել ենք անել այնպես, որ դրանք գտնվեն մեր հաճախորդների համար ամենահարմար վայրերում։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև մասնաճյուղերում բարձրակարգ և հարմարավետ սպասարկմանը։ Բանկը վերափոխել է ամենապահանջված մասնաճյուղերից մեկը՝ Նոր Նորքի մասնաճյուղը․այժմ այն ​​դարձել է ավելի ընդարձակ և գործում է նոր ձևաչափով»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Թիվ 15 մասնաճյուղը գտնվում է Նոր Նորքում՝ Գայի պողոտա 10/3 հասցեում և աշխատում է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-17:00, շաբաթ օրերին՝ 10:00-14:00։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39