«ՀԱՅՌՈՒՍԳԱԳԱՐԴ». ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 784-ՈՎ
«ՀայՌուսգագարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված է եղել 639 335 բաժանորդ: Մեկ ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 784-ով:
Հիշեցնենք, որ տարեվերջին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն էր տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2013-2015թթ. ներդրումային ծրագրին:
Ընկերությունը 2013-2015թթ. նախատեսում է իրականացնել 33,98 մլրդ դրամի ներդրում, որից 23,71 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 10,27 մլրդ դրամը` գազաբաշխման համակարգում:
Ծրագրով 2013 թվականին նախատեսվում է իրականացրել 6,78 մլրդ դրամի ներդրում, որից 2,24 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 4,54 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում: