Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար
08/07/2024 17:56
Կիսվել

Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար

Ucom ընկերությունն իր բաժանորդներին է ներկայացնում նոր ամառային առաջարկ՝ հատուկ «uTravel» ռոումինգ փաթեթ մատչելի գնով։

Նոր «uTravel 1 ԳԲ»  ռոումինգ փաթեթը մշակվել է մեր բաժանորդների կողմից ամենապահանջված ուղղությունների համար, որոնք են Վրաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը և Մոնտենեգրոն: 7 օրյա ժամկետով տրամադրվող այս նոր՝ 1 ԳԲ փաթեթի համար բաժանորդները կվճարեն ընդամենը 1990 դրամ։ Փաթեթը հասանելի կլինի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 4-ը։

Նշենք, որ փաթեթը գործում է Վրաստանում հասանելի բոլոր օպերատորների ցանցերում, իսկ մյուս երկրներում՝ համապատասխան օպերատորի ցանցին միանալու դեպքում։

«Եթե մեր բաժանորդներին պետք է որևէ բան, մենք կանենք ամեն ինչ դա ապահովելու համար։ Բնականաբար, մեր բաժանորդներին պետք է կապի մեջ մնալ իրենց ընտանիքների և մտերիմների հետ հանգստի ընթացքում, նրանց հետ իրենց տպավորություններով ու արկածներով կիսվել, ինչի համար ինտերնետ է պետք։ Եվ մեր աշխատակիցները մշակել են այնպիսի լուծում, որը կապահովի այդ հնարավորությունը բարձր որակով ու հնարավորինս մատչելի գնով», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ավելացնենք, որ հուլիսի 4-ից սեպտեմբերի 4-ը uTravel ռոումինգ փաթեթն ակտիվացնելով բաժանորդները ավտոմատ կերպով կմասնակցեն հատուկ խաղարկությանը և հնարավորություն կունենան ստանալ 300 նվերներից մեկը։ Փաթեթն ակտիվացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում բաժանորդը կստանա կարճ հաղորդագրություն, որում կբացատրվի, թե ինչպես բաժանորդը կարող է ստուգել իր անհատական կոդը, այնուհետ խաղարկության արդյունքների ամփոփման օրվա վերաբերյալ կուղարկվի լրացուցիչ SMS հաղորդագրություն։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ Random.org առցանց հարթակի միջոցով։ Խաղարկության մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել ընկերության կայքում։

Նշենք, որ մինչև Հայաստանից մեկնելը անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը հավաքելով *121#: Իսկ փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*31# կամ ակտիվացնել այն Ucom հավելվածի միջոցով:

Առաջարկի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02