Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՈՒՆՎԱՐԻՆ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ
22/02/2013 11:29
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ամփոփել է 2013 թվականի առաջին ամսվա իր գործունեության արդյունքները: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում ուղևորափոխադրումների ծավալն աճել է 5,1%-ով (տեղափոխվել է 35,3 հազ. ուղևոր): Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է  2,3 հազ. մարդ, ինչը 27,8%-ով գերազարցում է 2012 թվականի հունվարյան ցուցանիշը: Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 33 հազ. ուղևոր (աճը՝ 3,8%): 2013 թվականի հունվարին ուղևորաշրջանառությունն աճել է 78,6%-ով՝ 2071,3 հազ. ուղևորակիլոմետրից մինչև 3700,1 հազ. ուղևորակիլոմետր:

Միևնույն ժամանակ, 2013 թվականի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 201,2 հազ. տոննա բեռ: Արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը  կազմել է 27,5 հազար տոննա, ներմուծման հաղորդակցությունում՝ 71,1 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 102,6 հազար տոննա:

Նշենք նաև, որ 2012 թվականի հունվար ամսվա համեմատ՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը արագացել է 1,2 օրով կամ 41,4%-ով: Այս տարվա հունվարին մեկ վագոնը շրջանառությունում է գտնվել միջինում 2,9 օր: Բացի այդ, մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի հունվարին կազմել է 5148,2 տկմ նետտո/վագոն, ինչը 34,2%-ով գերազանցում է 2012 թվականի հունվարին գրանցված ցուցանիշը:

Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 364,2 լոկ-կմ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08